ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014թ.-ի հունիսի 24-ին Երեւանում եւ հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանին հատկացվում է 25,5 մլն. եվրո գումար:
Հիմնական զեկուցող ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Ջրի կորուստները բյուջեում արձանագրված են 76,1 տոկոս: Սա նշանակում է, որ մեր խմելու ջրի ռեսուրսի 76,1 տոկոսն անհետ կորում է: Կարո՞ղ եք ասել, թե վերջին տարիներին ինչքան վարկ ենք վերցրել կորուստները նվազեցելու համար և ինչքանով եք նվազեցրել»:
Ի պատասխան Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ջրի կորուստը նվազեցրել են 35 տոկոս, այն հատվածներում, որտեղ ներդրումներ են արվել:
Այս ցուցանիշը զարմացրեց անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին. «Զարմանում եմ, երբ ասում եք, թե 35 տոկոս կորուստը նորմալ է»: Վերջինս նշեց, թե բողոք է ստացել Գյումրիի բնակիչներից, որ խողովակների փոփոխման հետևանքով խմելու ջուրը դարձել է խմելու համար ոչ պիտանի,առանց ֆիլտրման: «Շատ տներում եռացնում են, նոր խմում են, առանձնապես հիվանդության դեպքեր չեն եղել, բայց ջրի համը կտրուկ փոխվել է»,- ասաց Նաիրա Կարապետյանը:
Գագիկ Խաչատրյանն արձագանքեց, ասելով, թե երբ բնակիչները տեսնում են, որ խողովակները սև են, հաստատ մտածում են, որ դա կոյուղու խողովակ է, կոյուղու հետ է կապված: «Այդ խողովակները, ես վստահեցնում եմ, որ սերտիֆիկացված են, դրանք շատ ամուր են, շատ երկար կծառայեն, շատ որակով են»,- նշեց նա:
Նաիրա Կարապետյանը շարունակեց, որ խողովակների գույնը բնակիչներին ընդհանրապես չի հետաքրքրում, չի հետաքրքրում նաև, թե քանի տարի կծառայեն դրանք: «Գուցե ձեր մատնանշած խողովակները, որոնք ունեն աշխարհի ամենալավ սերտիֆիկատները, հավերժ ծառայեն, բայց ես անձամբ եմ խմել այդ ջուրը, ջրի համը փոխվել է: Ստիպված են եռացնել»,- ասաց Կարապետյանը: Գագիկ Խաչատրյանը դարձյալ չհամաձայնեց, և պատգամավորը նրան հրավիրեց Գյումրի՝ ծանոթանալու իրավիճակին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գոյություն ունի 35 տոկոս կորուստ, որը կապ չունի ցանցի մաշվածության, տեխնիկական խնդիրների հետ. «Լրիվ ուրիշ գործոնների ազդեցության տակ են, ինձ համար դա կոռուպցիոն գործոններ են: Առանց վարկ վերցնելու կարելի է նվազեցնել ջրի կորուստը: Մենք վարկ ենք վերցնում և ուրախանում ենք, որ մինչև 35 տոկոս նվազեցրել ենք: Նախ պետք է վերացվի այդ 35 տոկոսը, որ այսքան վարկ վերցնելու արդյունքում էլ չի վերացվում»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ դեմ է քվեարկելու նախագծին:
Նույնն ասաց, նաև ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Բոլոր վարկային ծրագրերին դեմ եմ քվեարկելու, քանի որ մի քանի օր առաջ ԵՏՄ-ին ծափողջույններով միացան և խոստացան, որ դրախտային պայմաններ են լինելու: Եթե ունենք այդպիսի հզոր երկիր, ջրամատակարարումը բարելավեք, մենք էլ իմանանք, թե ինչու ենք մտնում ԵՏՄ-ի մեջ»,-նշեց Արզումանյանը:
Այնուամենայնիվ հանձնաժողովը 7 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց, և այս նոր վարկի հարցը մտավ մեծ օրակարգ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Մհեր Շահգելդյանը:
galatv.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.