Շաբաթ և կիրակի օրերին սննդամթերքի խանութներում հարաբերական անդորր էր: Սովորաբար, այս օրերին մատակարարները նոր մթերք չեն բերում, և գները կանգ էին առել ուրբաթ օրվա մակարդակին: Բայց ահա երկուշաբթի գնապիտակները կրկին ձգվեցին դեպ վեր: Լրագրողների հերթական «ստուգայցը» սննդի խանութներ ցույց տվեց, որ հացը 10 դրամով թանկացել է: Եթե նախորդ շաբաթ 500 դրամ «անվանական» կշռով փոքր մատնաքաշն արժեր 120-130 դրամ, ապա երեկ նույն խանութներում, համապատասխանաբար, 130-ից 140 դրամ էր: Կաթնաշոռի և մածունի գինը 50 դրամով բարձր էր ուրբաթ օրվա գներից, իսկ շաքարավազը թանկացել էր 20 դրամով:
Ծայրամասերում մենք դիտարկել ենք Աջափնյակ համայնքը, այն փոքր խանութներում և սուպերմարկետներում արժեր 370-390 դրամ, իսկ Կենտրոնում 400 դրամ էր: Միջինը 200 դրամով թանկացել էր երշիկի տեսականին: Կենտրոնում 2600 դրամանոց կիսաապխտած երշիկը ուրբաթ օրն արժեր միջինը 2600-2700 դրամ, իսկ երեկ արդեն գնանշվում էր 2800-3000 դրամի սահմաններում: Խանութներից մեկում շվարած մի տատիկ օգնության էր կանչել վաճառողին, որովհետեւ միայն մեկ սննդատեսակի փող ուներ և չէր կողմնորոշվում, թե որը գնել:«Ամեն ինչ թանկացել է, բացի կաթից»,- բացատրեց թոշակառուին վաճառողը:
Կաթ արտադրողները, հավանաբար, չեն կարողանում այլևս գին բարձրացնել, քանի որ այն բանից հետո, երբ «Աշտարակ կաթը» 10 օր առաջ իր արտադրանքի գինն օդ թռցրեց, կաթնամթերքի շուկայում խստացվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հսկողությունը: Դեկտեմբերի 8-ին ռուսական ռուբլին անշեղորեն մոտեցավ նոր գնանշման՝ 55 ռուբլի ԱՄՆ 1 դոլարի դիմաց: Իսկ նավթի բարելի գինը համաշխարհային ֆյուչերսային շուկայում կրկին իջավ, հասնելով մինչև, 65,16 դոլարի: ՌԴ Կենտրոնական բանկը, որը նոյեմբերի 10-ից բաց էր թողել, որ ռուբլին ազատ լողա, դեկտեմբերի 4-ից՝ կոշտ միջոցներ ձեռնարկելու Պուտինի հրահանգից հետո, սկսեց դոլարային ինտերվենցիաներ, արհեստականորեն պահելով ռուբլու կուրսը: Մեր ԿԲ-ն նույն վարքագիծն էր ստանձնել, սակայն երեկ հայտարարեց առաջիկայում իր ազդեցությունը տարադրամի շուկայի վրա նվազեցնելու մասին:
«Դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով: ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը»: Երեկ առավոտյան մեր բանկերում դեկտեմբերի 7-ի համեմատ դոլարի փոխարժեքը չէր փոխվել: 1 ԱՄՆ դոլարը գնվում էր 445-450 դրամով և վաճառում 453-465: 1000 ռուսականի դիմաց 8000 դրամ էին տալիս, իսկ երեկոյան Մալաթիայի շուկայում՝ դրանից էլ ցածր: Այսպիսով, խոպանչիների աշխատուժի արժեզրկումը հուլիսի համեմատ 40 տոկոսից ավելի է: Մյուս կողմից, տրանսֆերտները շարունակում են նվազել, ավելի ծանր իրավիճակ ստեղծելով ռուսական տրանսֆերտից կախված մեր տնտեսության մեջ: Երեկ հրապարակված ԿԲ հաշվետվության համաձայն, տարեսկզբից մինչեւ նոյեմբեր դրանք կրճատվել են 4,4 տոկոսով:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.