Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության մամլո դիվանը հայտարարություն է տարածել Երուսաղեմի Հայոց Պատրիարք ամենապատիվ տ. Նուրհան արք. Մանուկյանի բաց նամակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։
«Օրեր առաջ ծանոթացանք Երուսաղեմի Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպս. Մանուկյանի՝ համացանցում շրջանառվող գրությանը, որին անմիջապես հաջորդեցին ոչ միայն արժանի արձագանքներ, այլև «ապսպրված ու թելադրված հոդվածներ» «հայոց եկեղեցում ներկուլիսային նոր պայքարի» վերաբերյալ: Մեծ հավանականությամբ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու՝ առիթ տալով հասկացողին ու չհասկացողին լծվելու գործի ու իր կարծիքը հայտնելու եղելության վերաբերյալ: Իհարկե, ցավ ես ապրում, որ իրերի դասավորությունը կարող էր նման զարգացում ստանալ:
Այս ամենից հետո ինչպե՞ս պետք է նայենք մեր ներկայացուցիչների (որոնք ներկայացնում են Ավստրիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի հայությունը) աչքերի մեջ, երբ հենց մեր եկեղեցականն է այս հայորդիներին թատերական ներկայացման մասնակիցներ անվանում: Ի՞նչ պատասխան պիտի տանք տասնյակ հազարավոր այն հայորդիներին, որոնց ներկայացնում են վերոհիշյալ անձինք: Իսկ ի՞նչ զգացմունքներ կարող են ունենալ մեր եկեղեցականները, երբ մեր համայնքների անդամներին ամեն Աստծո օր քարոզում են սեր, հանդուրժողականություն, ներողամտություն, միասնականություն, և միաժամանակ նրանց վրա «մանկլաւիկների» ու «շուռ տված դերասանների» փողոցային պիտակ փակցնում: Արդյո՞ք անդրադարձել է Պատրիարք Սրբազանն այս հարցերին: Կարծում ենք՝ ոչ: Ափսոս, հազար ափսոս:
Ոչ պակաս ապշահար եղանք նաև գրության մեջ ներկայացված Պատրիարքական Աթոռը թեմի վերածելու անհիմն մեղադրանքից, երբ դատապարտվում են Հայ Եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ, ովքեր իբր ժողովի ժամանակ Գարեգին Բ Կաթողիկոսի թելադրանքով «հանդգնած» և «պահանջած են, որ Երուսաղէմի Պատրիարքութիւնը անմիջականօրէն ենթարկուէր Էջմիածնի»: Հետաքրքիր է, որ «ենթարկուէր» բայը Պատրիարք Հայրը նախընտրում է օգտագործել «ընդամենն» ըղձական եղանակով … «ա՜խ, ինչ լա՜վ կլիներ» ոճի մեջ:
Չփորձենք երկրորդ անգամ անիվ հայտնագործել, բայց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ այո՛, Երուսաղեմի Պատրիարքությունը ԿԱՆՈՆԱԿԱՆ առումով (եթե կուզեք՝ «ի հոգևորս»՝ ոմանց համար ավելի մատչելի լեզվով) ենթարկվում է ՄայրԱթոռ Ս. Էջմիածնին, մինչդեռ վարչական և ներքին կառավարման առումով այն ինքնավար է և առաջնորդվում է սեփական կանոնադրությամբ: Կարծում ենք, որ սա որևէ մեկի, մանավանդ եկեղեցականի համար նորություն չէ: Թող ներվի ասել, բայց եթե անգամ նման միտք արտահայտվեր Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին, համացանցի միջոցով տարածված ու անստորագիր այդ բաց նամա՞կը պետք է լիներ Սբ. Աթոռի Գահակալի համարժեք արձագանքը: Ո՞ւր են մնացել հարցեր քննարկելու առավել խելամիտ և ընդունելի տարբերակները:Իբրև սփյուռքյան համայնք ցավ և ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանյայց Եկեղեցվո նվիրապետական աթոռի Գահակալը կարող է իրեն նաև նման արտահայտություն թույլ տալ. «Բոլոր այն Էջմիածնական միաբանները որոնք եկած ու վայելած են այս Աթոռին բարիքները…»: Հայ Եկեղեցու սրբազան հայրերի երազանքն ու թելադրանքն է եղել, որ յուրաքանչյուր հայ եկեղեցական իր կյանքում գոնե մեկ անգամ այցելի Ս. Երուսաղեմ՝ հաղորդակից լինելու իր պաշտած ու քարոզած Աստծու Տերունակոխ վայրերին, հաստատվելու իր հավատքի և վերանորոգվելու իր ուխտի մեջ: Մեր պատմության ընքացքում անգամ եղել են ժամանակներ, երբ քաղաքական պատճառներով հայ ուխտավորի համար անհնար էր Երուսաղեմ այցելելը: Հայ հավատացյալն իր դառը զրկանքի մխիթարությունն է գտել մեկ այլ սրբավայրի այցելության մեջ: Վստահ ենք, շատերին հայտնի է, որ երեք անգամ Սևան ուխտի գնալը հավասար է համարվել Երուսաղեմ ուխտի գնալուն: Իսկ այժմ «էջմիածնական այդ անշնորհակալ միաբանները» գնում են ՊԱՏՐԻԱՐՔ ՀՈՐ Աթոռ ու վայելում ՆՐԱ բարիքները …: Հոգու խորքում վստահ էինք, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքը (ով էլ որ նա լինի) պետք է ոչ միայն ուրախանար և իր դռները լայն բանար հայ հավատացյալի (անգամ՝ հայ անհավատի, ՀԱՅԻ) առաջ, այլև իր հայրական օրհնությունը բաշխեր ամենքին՝ հաստատելով նրանց (ոչ անհավատներին) իրենց հավատքի մեջ և սրտանց «ուխտներդ ընդունելի լինի» մաղթելով:Չենք կարող չանդրադառնալ նաև «ձերոնքական (էջմիածնական)» և «մերոնքական (երուսաղեմյան)» կլանային բնորոշումներին: Ներողություն ենք խնդրում հանդգնության համար. իսկ Պատրիարք Հայրը կապ չունի՞ Ս. Էջմիածնի և Հայաստանի հետ, կամ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը (և ոչ միայն) կապ չունի՞ Երուսաղեմի հետ:
Յուրաքանչյուր ոք, այդ թվում նաև եկեղեցական, կարող է — իհարկե ոչ առանց հիմնավոր պատճառների — չկիսել թե՛ Վեհափառ Հայրապետի և թե՛ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի և կամ որևէ մեկի կարծիքը, ինչպես որ մենք՝ Պատրիարք Հոր, բայց չպետք է մոռանալ, որ խնդրի լուծման սեփական տեսակետը հայտնելու ճանապարհին իրավունքը չունենք անհարիր արտահայտություններով կոխկռտելու դիմացինի պատիվն ու արժանապատվությունը: Կասկածից վեր է, որ հարցերը «լուծելու» Պատրիարք Հոր ընտրած ճանապարհն ու ձևը հարիր չեն իր իսկ աստիճանին ու հանգամանքին, ոչ էլ պատիվ են բերում Հայ Եկեղեցուն ու եկեղեցականությանը:
Խոր ափսոսանքով ու ցավով ենք շարադրել այս տողերը: Աղոթում և ուզում ենք սրտանց հավատալ, որ Պատրիարք Հայրը կանդրադառնա ստեղծված անցանկալի կացությանը և առանց ավելորդ ջղագրգռության կգնահատի իրավիճակի լրջությունը, որը հղի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պառակտելու վտանգով, ու կփորձի օր առաջ վերացնել դրա հետևանքները»:
tert.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.