Դեմ եմ, որ Գալուստ Սահակյանը լինի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ, նախագահը լինի Մայր բուհի խորհրդի նախագահը: Այս մասին խոսել է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ պաշտոնյաները չպետք է ընտրվեն խորհրդի նախագահ: «Ես տարիներ շարունակ թե ԱԺ-ում, թե որպես կրթության փորձագետ, այն համոզման եմ, որ երկրում կառավարման ապաքաղաքականացված համակարգը կշտկի կրթության ոլորտը: Այս քաղաքականացված գործունեությունը, որը ծավալում է ՀՀԿ-ն, հակառակ է գործող օրենքներին՝ թե «Կրթության մասին», թե «Հանրակրթության» մասին օրենքներին, դրանցով արգելվում է քարոզչությունը ուսումնական հաստատություններում: Փաստը, որ բոլոր պաշտոնյաները այդ պաշտոնների հետ միաժամանակ բոլոր բուհերի խորհուրդների նախագահների պաշտոնում են ընտրվում միաձայն, առանց ընտրության հնարավորության և բաց քվեարկության, հաճոյանալով այդ պաշտոնյային՝ խորհուրդը կողմ է քվեարկում, այս ընտրության ձևը ուղիղ ուղղահայաց վերևից ներքև իջնում է հասարակության բոլոր խավերի վրա ու նպաստում, որ քաղաքական ընտրությունները լինեն այս սկզբունքով՝ ունենք մեկ թեկնածու, ձևական քվեարկում ենք, մեր թեկնածուն պետք է անցնի, սովետական, բոլշևիկյան ընտրություններից ոչնչով չի տարբերվում: Այո, ես դեմ եմ, որ Գալուստ Սահակյանը լինի ՀՊՄՀ նախագահ, նախագահը՝ մայր բուհինը, այդ ընտրություններով ձևավորում են Հայաստանում ընտրության համակարգը»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Բացի դրանից՝ նա շեշտեց, որ նման բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է զբաղվեն իրենց հիմնական աշխատանքով, իսկ բուհերի խորհուրդներում պետք է լինեն մասնագետներ, որոնք պետք է նստեն, խելք խելքի տան, մտածեն, թե ինչպես բարելավեն կրթության որակը: «Այ նախագահ, այ վարչապետ, այ ԱԺ նախագահ, դուք բանուգործ չունե˚ք, երկրի ամբողջ կառավարման համակարգի խնդիրները, որոնք իբրև թե կրում եք ձեր ուսերին, դրան ավելացրած որևէ բուհի խորհրդի նախագահ եք դառնում՝ առանց խորանալու բուհի խորհրդի մեջ, առանց մասնագետ լինելու, առանց կարդալու այդ բուհի հաշվետվությունը»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցած նիստում առաջադրված միակ թեկնածուն ԱԺ նախագահն է եղել: Բոլորը կողմ են քվեարկել՝ բացի Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանից, որը միակ դեմ քվեարկողն է եղել:
Նշենք, որ մինչև այդ խորհրդի նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր:
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.