Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ, Վերնիսաժի գործով դատական նիստը հետաձգվեց:
Պատճառն ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի բացակայությունն էր: Ամբաստանյալը ուներ զարկերակային ճնշման բարձրացում և փորացավեր, այդ պատճառով չէր բերվել նիստի: Դատավորը հարգելի համարեց ամբաստանյալի բացակայությունը:
Դատական նիստին չէր ներկայացել նաև Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Այսինքն ստացվում է, որ պաշտպանը տեղյակ էր Հովհաննիսյանի հիվանդության մասին, սակայն չէին կարողացել պատշաճ տեղեկացնել դատավարության մյուս մասնակիցներին:
Տուժող Մնացական Սուքիասյանը թեպետ ձեռնափայտով էր և դժվարանում էր քայլել, սակայն լրագրողներին հայտնեց, որ չի բողոքելու:
Հիշեցնենք, որ Վերնիսաժի գործով սա երկրորդ նիստն էր: Առաջին նիստը նույնպես հետաձգվել էր տուժողների չներկայանալու պատճառով:
Հիշեցնենք նաև, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ-ի մայիսի 17-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում:
Գոռ Առաքելյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Գործով մյուս ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողություններր զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.