Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր առաքելության մեկնարկին։
Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին
նվիրված հանդիպմանը մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և
գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, ՆԱՏՕ-ի անդամ և
«Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ
երկրների ԱԳ նախարարներ:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային՝ ընտրական գործընթացի ավարտի, պաշտոնների ստանձնման, ազգային համաձայնության կառավարության ձևավորման կապակցությամբ, և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:
«Ուելսի գագաթաժողովում մենք ամփոփեցինք Աֆղանստանի անվտանգության
աջակցության ուժերի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնց իր
ներդրումն է բերել նաև Հայաստանը։
Մի քանի շաբաթից Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի
գործողությունը կավարտվի, և կսկսվի մեր ներգրավվածությունը «Վճռական
աջակցություն» առաքելության շրջանակներում։
Հայաստանը կիսում է Աֆղանստանը այնպես փոխակերպելու ընդհանուր տեսլականը, որ այն չհանդիսանա մշտական մտահոգության առարկա՝ իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա դրական շարժիչ ուժ՝ ողջ տարածաշրջանի համար։
Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու աշխատանքներն այդ ուղղությամբ», — ասաց նախարար Նալբանդյանը։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.