Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նույն բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քննիչների հետ, ստանալով օպերատիվ տվյալներ, այնուհետև՝ ձեռնակելով օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ 20 շենքում հաշվառված 46-ամյա Արմեն Յավրումյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, Ա. Յավրումյանը կասկածվում է՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում Երևան քաղաքի Գոգոլի փողոցի 5 ա շենքի բնակիչ, 49-ամյա Գառնիկ Պողոսյանին սպանելու մեջ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանության կասկածյալ Ա. Յավրումյանը, ճիշտ է, հաշվառված է Ավան վարչական շրջանում, սակայն բնակվում է Դավիթ Անհաղթ 6-րդ շենքում: Նա հայտնաբերվել է Կարապետ Ուլնեցի, Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում, և անգամ փորձել է մոլորեցնել ոստիկաններին, ինչը նրան չի հաջողվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու գործողությունները ղեկավարել են ոստիկանության Քանաքեղ-Զեյթունի բաժնի պետ Արմեն Վաթյանն ու նույն բաժնի քննչական բաժնի պետ Սարգիս Համբարձումյանը: Ըստ տեղեկությունների՝ սպանության կասկածյալը հանրակացարանում սպանվածի հետ զբաղվել են կերուխումով , որի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որն էլ ավարտվել է սպանությամբ: Ա. Յավրումյանը նախկինում եղել է դատապարտված:Քննիչի որոշմամբ, նա ձերբակալվեց:
Հիշեցն ենք, որ դեկտեմբերի 1-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: 13:50-ի սահմաններում ահազանգ էր ստացվել ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնի հերթապահ մաս, որ Դավիթ Անհաղթ փողոցի հանրակացարանների մասնաշենքերից մեկում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրակացարանի նշված մասնաշենք էին ժամանել Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբն 1-ին հարկի միջանցքում հայտնաբերել էր անձը չպարզված տղամարդու դի: Դատաբժիշկը հայտնել էր, որ մահը վրա էր հասել կրծքավանդակի մասում կտրած-ծակած վնասվածքից: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստճանը՝ ժամանել էր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը:
© shamshyan.com
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.