ԵՏՄ շրջանակներում մեր բոլոր տնտեսվարողները կարող են մասնակցել ԵՏՄ անդամ պետությունների կողմից կազմակերպվող պետական գնումների գործընթացներին, և ԵՏՄ անդամ մյուս երկրներն էլ կարող են մասնակցել մեր պետական գնումների գործընթացին:
Այս մասին այսօր ապրանքների արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը մտահոգություն հայտնեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո գործատուները կարող են արհեստականորեն հայտնվել անբարեխիղճ մրցակցության պայմաններում, քանի որ մինչ այդ այլ պայմաններում են գործում, դրանից հետո պետք է գործեն այլ պայմաններում:
Նա նկատեց, որ միջազգային մրցույթների շրջանակում մինչ այդ էլ մեր ընկերությունները կարող էին մասնակցել պետական գնումների գործընթացին և հարց բարձրացրեց, թե տարբերություններ լինելո՞ւ են ԵՏՄ երկրների շրջանակում անցկացվող մրցույթների հարցում:
Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ պետական գնումների գործընթացին ԵՏՄ անդամ երկրների հավասար իրավասություններ ունեցող ընկերություններ են մասնակցելու: «Մեզ միակ մտահոգող խնդիրը պետք է լինի արդար և անաչառ գնումների գործընթացը»,-ասաց նա և խոստացավ այդ հարցում հետևողական լինել:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց,որ թեև մեծ հաշվով մեր օրենսդրությունը համահունչ է ԵՏՄ-ին, սակայն որոշ փոփոխություններ կլինեն ազգային օրենսդրությունում:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ԵՏՄ անդամակցությունը կարևոր դեր ու նշանակություն է ունենալու, և ամեն ինչ անելու ենք՝ օգնելու մեր տնտեսվարողներին, խորհրդատվություն ենք տրամադրելու»,-ասաց նա և նշեց, որ ամենակարևորը ԵՏՄ շրջանակներում մեր տնտեսվարողների շահերի պաշտպանված լինելն է:
tert.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.