Որքան էլ փորձում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը համայն հայությանն իրազեկել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի մասին, պատմել, թե ինչ կարևոր են դրա ասֆալտապատումն ու հարդարումը, ներկայացնել այդ ճանապարհի լայնքն ու երկարությունը, բացատրել, թե ինչ վեհ գործի պետք է ծառայեն սփյուռքահայերի գումարները, վերջիններս առանձնապես չհուզվեցին:
Համահայկական դրամահավաք-հեռուստամարաթոնին նոյեմբերի 27-ին խայտառակ ցածր թվեր արձանագրվեցին՝ 12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Սա այն դեպքում, երբ նախորդ տարի այս ցուցանիշը 10 մլն-ով ավելի էր, իսկ 2012 թվականին 21 մլն 422 հազար էր: Իսկ ԱՄՆ գործարարները նույնիսկ «հակաբարեգործական» ցույց անցկացրին՝ «Ոչ մի դրամ խունտային» կոչերով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի վարկանիշի անկումը խնդրեցինք մեկնաբանել Սփյուռքում հայտնի հասարակական գործիչ, «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության անդամ Արամ Մկրտչյանին:
«Այս անկման պատճառները բազմաշերտ են,- ասաց նա,- վստահության բացակայություն, ապագայի տեսլականի բացակայություն, իշխանության և հասարակության համագործակցության բազիսային ծրագրի բացակայություն: Ես անձամբ մասնակցել եմ թելետոնին մեկ անգամ՝ 1993 թվականին, որից հետո էլ չեմ մասնակցել»:
Այնուամենայնիվ նկատելի է, որ սփյուռքահայերը շատ չեն քննադատում հիմնադրամի գործունեությունը և դեռ հավատում են: Հարցին, թե «Հայաստան» հիմնադրամի գործունեության արդյունավետությունն ինչպես է գնահատում, Արամ Մկրտչյանը պատասխանեց, որ, ըստ հաշվետվության, արված է առավելագույնը: Երեկ մենք զրուցեցինք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին տնօրեն, ՀԱԿ անդամ Մանուշակ Պետրոսյանի հետ, որը մինչ օրս շարունակում է համակրանքով վերաբերվել հիմնադրամին և հրաժարվում է քննադատել վերջինիս գործունեությունը:
«Ես միայն կասեմ, որ եթե թելետոնի գրանցած արդյունքը՝ 12 մլն ԱՄՆ դոլար, իրականություն դառնա, դա վատ չէ: Կարևորն այն է, որ այդ խոստումներն իրականություն դառնան: Որովհետեւ մարդիկ հաճախ ոգևորվում են այդ պահին, խոստումներ են տալիս, հետո այս խոստումներն իրականություն չեն դառնում, և սա բոլոր մարաթոններին է վերաբերում, ոչ միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Քանի որ շատ կարևոր ծրագրերի համար են նախատեսված, հատկապես Ղարաբաղի և Հայաստանի հյուսիսային ճանապարհի: Ես դա շատ կարևոր ծրագիր եմ համարում և շատ կուզենայի, որ գոնե 90 տոկոսով այդ խոստումներն իրագործվեին»:
— Իսկ ի՞նչ է պետք անել, որ մարդիկ, այնուամենայնիվ, վերականգնեն վստահությունը հիմնադրամի նկատմամբ: Չէ՞ որ սա ցածր արդյունք է, և վստահության անկումը տագնապալի է:
— Կարծում եմ, որ այս հարցը պետք է նայել բոլոր գործընթացների համատեքստում: Ցավում եմ, որ թե արտաքին, թե ներքին որոշ գործոններ և պրոցեսներ վնասում են այդ գործին: Բայց իմ մոտեցումը միշտ եղել է հետևյալը՝ «Հայաստան» համահայկականին տրված բոլոր հատկացումներն (ես «նվիրատվություն» բառը չեմ օգտագործում) ուղղվում են ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին՝ ենթակառուցվածքներին, և առաջին տեղում ինձ համար, իհարկե, ճանապարհներն են՝ Հայաստանը և Արցախը միմյանց կապող: Եվ սա վեր է ամենից:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.