Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Երկրի նախագահը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել վարչական շենքի, ռեժիմային գոտու, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, պահպանության բաժնի և բնակելի հատվածի պայմաններին:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Վիսկոնսին նահանգի քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Նախարարի խոսքով՝ երկրի քաղաքական ղեկավարությունը՝ Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, լրջորեն կարևորել և կարևորում է այս ոլորտի արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը: «Այսօր արդեն շահագործման ենք հանձնում Անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիր»-ի առաջին մասնաշենքը:
Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:Նախարարի խոսքով ` քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության լրջագույն խնդիրը միայն «Արմավիր» հիմնարկի ամբողջական շահագործումից հետո կարելի կլինի համարել հիմնականում լուծված, քանի որ միայն «Արմավիր»-ը իր վրա կվերցնի համակարգի ծանրաբեռնվածության շուրջ 25 տոկոսը:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ` շուտով փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող շուրջ 400 դատապարտյալներ տեղափոխվելու են «Արմավիր». պատիժը կրելու ընթացքում նրանք հնարավորություն կունենան ընտանիքի անդամների հետ շփվել առավել պատշաճ և բարեկարգ պայմաններում:
«Պարոնայք սպաներ և աշխատակիցներ, դուք ձեր ժամանակի զգալի բաժինն անց եք կացնում այս ծառայության մեջ, բարդագույն և միգուցե երբեմն անշնորհակալ ծառայություն, որը դուք պատվով եք կատարում: Ուստի ձեր աշխատանքային պատշաճ պայմանները նույնպես մեր առաջնահերթությունների թվում են: Հուսով եմ, որ բարեկարգ հիմնարկը կնպաստի ձեր աշխատանքի որակի բարձրացմանը: Բարի ծառայություն եմ մաղթում Ձեզ բոլորիդ»,- ասել է նախարարը՝ հավաստիացնելով, որ Արդարդատության նախարարությունը և քրեակատարողական ծառայության ղեկավարությունը կանեն հնարավոր ամեն ինչ համակարգում իրավիճակը ավելի բարելավելու համար:Միջոցառման ավարտին լրագրողների համար շրջայց է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին՝ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով: 2009-2010 թվականներին այն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, իսկ 2011 թվականից՝ վերսկսվել: Հիմնարկը նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար: Նախատեսվում է, որ 1152 դատապարտյալ կբնակվի խցերում, իսկ 48 դատապարտյալ՝ սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում: Քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել երկու փուլով:
Առաջին փուլով շահագործման հանձնվեց քրեակատարողական հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, իսկ երկրորդ փուլում՝ մինչև 2015 թվականի ավարտը, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:
2014 թվականին շահագործման հանձնվող բնակելի մասնաշենքը բաղկացած է երկու թևից, յուրաքանչյուրն ունի 48 խուց, որից յուրաքանչյուրը նախատեսված է 4 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:Քրեակատարողկան հիմնարկի տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով:
Ողջ պարագծով տեղադրված է հոսանքահարող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: Հիմնարկում գործելու է շուրջ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որն իր մեջ ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.