Արդեն երկու օր է անընդմեջ զանգահարում ենք Երևանի Կենտրոն համայնքի վարչական շրջան, բայց այդպես էլ մեր հարցերին պատասխան չենք կարողանում ստանալ:
Բանն այն է, որ Խորենացի փողոցի հայտնի «Գրիլների» հատվածում մարդիկ ստիպված են փողոցով, մեքենաների ու անձրևաջրերի միջով անցնել, որովհետև մայթը զավթել են գրիլների սարքերը: Արդեն որերորդ տարին է, ահազանգի դեպքում գրիլների սարքերը ներս են տանում, մի քանի օր հետո կրկին դուրս բերում: Իրենք գրիլագործներն ասում են, որ դա իրենց սիրուն աչքերի համար չի արվում: Բայց պատկան աշխատակիցները պարտավոր են մտածել հետիոտնի մասին, նրանք կոչված են դրան: Գրիլների սարքերը հանգիստ կարող են և տեղադրվել օբյեկտների բակում և գնորդին սպասարկել ներսում, իսկ մայթը անցորդների համար է:
Այս հարցով զանգեցինք Կենտրոն վարչական շրջան, բայց զանգը մի իսկական պատմություն դարձավ.
Սկզբում մեզ տվեցին կոմունալ բաժնի համարը, որտեղից պատասխան չստացանք, հետո լրատվական բաժնում պատասխանեցին. «Ուրեմն պետք ա ղեկավարությանը ասենք»:
Երկար-բարակ բացատրելուց հետո հասկացան, որ այդ հարցով զբաղվում է առևտրի բաժինը: Այստեղ էլ ստիպված էինք մեկ օր սպասել, որովհետև տեսուչը տեղում չէր, «տղաները»՝ նույնպես:
Համբերատար սպասեցինք ու զանգահարեցինք նաև առավոտյան ու.
«Քաղաքապետարան երևի պետք ա զանգեք, տղաները ժողովի են բարձրացել ու չգիտեմ, երբ կվերջացնեն, կամ էլ երևի այստեղ գաք»,-այսպես եղավ պատասխանը:
Էդպես էլ չկարողացանք հասկանալ՝ ով է, ի վերջ, պատասխանատուն և ում դիմի Կենտրոնի բնակիչն իրեն հուզող խնդիրների լուծման համար:
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.