Հինգ անչափահաս երեխաների հայր, 37-ամյա վանաձորցի Արամ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընկերոջը սպանելու համար, և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Դատավճռով ամբաստանյալի նկատմամբ, պատժի հետ մեկտեղ նշանակվել է նյարդահոգեբույժի մոտ ամբուլատոր հսկողություն՝ կալանավայրի պայմաններում:
Ամբաստանյալ Արամ Սարգսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 670.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի՝ թաղման ծախսերի փոխհատուցում:
2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրում «Պեժո 407» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր Վանաձորի բնակիչ Մհեր Գրիգորյանի դիակը՝ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի և ձախ ազդրի շրջանի ծակած կտրած վերքերով:
Ըստ գործի տվյալների՝ սպանությունն ուներ վաղեմի մանկության ընկերոջից վրեժխնդիր լինելու նպատակ. տուժողն ամբաստանյալի կնոջը անպարկեշտ առաջարկ էր արել: Ամբաստանյալն իր կնոջից տեղեկացել էր, որ շուրջ հինգ տարի առաջ իր մանկության ընկեր Մհեր Գրիգորյանն իր՝ ամբաստանյալի կնոջը սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը Մհեր Գրիգորյանին պատկանող ավտոմեքենայի վարորդի նստատեղում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի առաջին կիլոմետրում, ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ շրջանին, ապա՝ ինն անգամ ձախ ոտքին ու սպանել նրան, որից հետո ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, կողաշրջվել, իսկ Արամ Սարգսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արամ Սարգսյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել՝ հրաժարվելով դատարանում ցուցմունք տալուց:
Ամբաստանյալը միաժամանակ հայտնել է, որ պնդում է նախաքննության ընթացքում իր կողմից որպես մեղադրյալ՝ պաշտպանի ներկայությամբ լրացուցիչ ցուցմունքը և խնդրել, որպեսզի դատարանը հիմք ընդունի միայն այդ ցուցմունքը:
Որպես մեղադրյալ տրված լրացուցիչ ցուցմունքում Արամ Սարգսյանը հայտնել էր, որ դեպքի օրը Մհեր Գրիգորյանի ավտոմեքենայում եղել են երկուսով, ընկերոջն ասել է, որ նրա արարքը սրբապղծություն է:
Մհերը զարմացել է, ապա, ապշած, զենքը պահել է իր վրա, որը մինչ այդ էլ իրեն ցույց էր տալիս: Քանի որ նա իր վրա զենք է պահել, ինքը գրպանից հանել է դանակը և դրանով հարվածել նրան, որից հետո դուրս է եկել ավտոմեքենայից շշմած, թուլացած վիճակով և դանակը ձեռքին հեռացել, իսկ որոշ ժամանակ անց դանակը շպրտել է:
Նա հայտնել է նաև, որ նախկինում իր տված ցուցմունքները ճիշտ չեն, մասնավորապես՝ այն, որ դանակը և ձեռնոցները առել է Մհերին սպանելու համար: Ինքը չոբան մարդ է և իր մոտ միշտ դանակ է եղել, իսկ ձեռնոցներն իր ամենօրյա օգտագործման ձեռնոցներն են: Ինքը, կնոջից իմանալով Մհերի կողմից սեռական հարաբերության առաջարկի մասին, ուզում էր հանդիպել և թքել նրա երեսին կամ ծեծել, սակայն նրան սպանելու մտադրություն չի ունեցել:
Իսկ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ հարցաքննությունների ժամանակ Արամ Սարգսյանը խոստովանական ցուցմունքներ է տվել և հայտնել, որ իր մանկության ընկերոջ սրբապիղծ ու դավաճան քայլի համար որոշել է պատժել և սպանել նրան:
Իր մտադրությունն իրագործելու համար 2014 թվականի հունվարի 5-ին կամ 6-ին շուկայից գնել է դանակ և ձեռնոցներ, ապա 2014 թվականի հունվարի 8-ի առավոտյան իր բնակարանում օգտագործելով ալկոհոլ՝ վերցրել է իր կողմից նախապես ձեռք բերված դանակն ու ձեռնոցները և ժամը 11:00-12:00-ի սահմաններում գնացել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամաս, որտեղ Մհերը ունի դեղատուն և հանդիպել նրան: Ապա Մհերին խաբելով՝ ասել է, որ իբր գործով մարդ պետք է տեսնի և նրան խնդրել է ավտոմեքենայով իրեն տանել Ազնվաձոր գյուղ:
Ավտոմեքենան վարել է Մհերը, իսկ ինքը նստել է առջևի աջ նստատեղին: Ճանապարհին ինքը գրպանից հանել է դանակը և ավտոմեքենայի ընթացքի ժամանակ Մհեր Գրիգորյանին ասել. «Կնոջս սեռական հարաբերության առաջարկ ես արել, ա՛յ (…)» և աջ ձեռքում բռնած դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքին: Մհեր Գրիգորյանը, շրջվելով դեպի իրեն և բռնելով ձեռքը, խնդրել է, որ չսպանի, ասել է նաև, որ իր կնոջը սեռական հարաբերության առաջարկ երբևէ չի արել:
Անտեսելով Մհեր Գրիգորյանի խնդրանքը՝ նրան ասել է, որ պետք է սպանի և դանակով մի քանի անգամ հարվածել է նաև նրա ձախ ոտքին, որի ընթացքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել ներքև: Այնուհետև համբուրել է նրա այտը՝ ասելով՝ «հաջող, ապե՛ր, գնա՛», ապա դուրս է եկել ավտոմեքենայից, դանակն ու ձեռնոցները դեն է նետել:
Նա հայտնել է նաև, որ Մհերին ընդունել է՝ որպես հարազատ եղբայր և նրան սպանելու որոշումը կայացրել է դժվարությամբ: Մինչև սպանությունը մտածել է պատժել՝ ծեծելու կամ շրջապատում նվաստացնելու միջոցով, սակայն գտել է, որ սրբապիղծ մարդն ապրելու իրավունք չունի: Կատարած արարքի համար չի զղջացել:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արամ Սարգսյանի պատճառաբանությունները, թե ինքը Մհեր Գրիգորյանին կանխամտածված ձևով չի սպանել և նրան դանակով հարվածել է՝ նրա կողմից իր վրա պահած զենքից պաշտպանվելու նպատակով, անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից:
Դատարանը արժանահավատ է համարել նրա՝ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված առաջին ցուցմունքը, քանի որ դրանք համապատասխանում են գործի փաստական տվյալներին և տրամաբանորեն փոխկապակցված են դատարանի կողմից հավաստի ճանաչված մյուս ապացույցների հետ:
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ իր ամուսին Մհեր Գրիգորյանը և ամբաստանյալ Արամ Սարգսյանը եղել են ինչպես մանկության, այնպես էլ՝ հասուն տարիքի մտերիմ ընկերներ և ընտանիքներով միշտ շփվել են:
Տարբեր առիթներով իրենց ընտանեկան հավաքների ժամանակ ինքը զգացել է, որ Արամի կինը իր ամուսնու նկատմամբ անտարբեր չէ և սիրահետում է նրան:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեռևս 2008 թվականին ամուսնու ընկերոջ կինն իր ամուսնու հեռախոսահամարին ուղարկել է հաղորդագրություն՝ «Ես քո հոտին մեռնեմ, խնդրում եմ՝ գոնե մի գիշեր ինձ պարգևի»:
Այդ հարցով իրենք խոսել են ամուսիններով, Մհերն ասել է, որ չի կարողանում ազատվել «այդ աննորմալից», ինքը հավատացել է իր ամուսնուն և վստահ է, որ նա որևէ կապ չի ունեցել ընկերոջ կնոջ հետ:
«Փաստինֆո»
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.