Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտադրությունն արդեն մի քանի օր է՝ խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը: Թեև հարցի վերաբերյալ կուսակցությունները դեռ չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց շարքերում տիրող անհանգստությունից ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ իշխանական դաշտի լյուստրացիա է նախաձեռնել` ցույց տալու համար, թե իրականում ով ով է: Փաշինյանը հիմա որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցն արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար:
Նա կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է պատգամավորներին Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթաց սկսել: Ասել է, որ միշտ էլ պատրաստ է եղել պաշտպանել այսպիսի նախաձեռնությունները, բայց քանի որ ոչ իշխանական ուժերն այդպիսի գործընթաց չեն սկսում, ինքն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Չնայած ՀՀ նախագահի իմպիչմենթը բազմափուլ գործընթաց է, և խորհրդարանի մեծամասնությունից է կախված՝ թույլ կտա՞ հարցը մտցնել նիստի օրակարգ, թե ոչ, այդուհանդերձ, ոչ իշխանականների և հատկապես ԲՀԿ-ի գործարար շարքերում խիստ լարված են և մտադիր չեն մասնակցել Փաշինյանի նախաձեռնությանը: Հարցից խուսափում է անգամ պատգամավոր Արմեն Ավետիսյանը, ով ԲՀԿ-ի գործարար և քաղաքական շերտերի ճամփաբաժանում է:
Զրույցի սկզբում ԲՀԿ-ական պատգամավորը փորձեց գլուխը պրծացնել՝ հայտարարելով, թե մարզում է եղել, որտեղ ինտերնետ չկա, և ծանոթ չէ Փաշինյանի նախաձեռնությանը: Նրանից հետաքրքրվեցինք ԲՀԿ-ի պլանների և իշխանափոխության խոստումների մասին: «Մենք արդեն ասել ենք, բերեք չշարունակենք»,- սաստեց պատգամավորը: «ԲՀԿ-ի առաջնորդը հստակ ասել է, թե ինչ ենք ուզում, իշխանափոխության երկու ճանապարհ կա, կամ դա հեղաշրջումն է, որին մենք կողմնակից չենք, և կա սահմանադրական նորմերի մեջ իշխանափոխություն, որի մեջ մտնում են նաև արտահերթ և հերթական ընտրությունները, իսկ դրա համար գործընթացը ցույց կտա»:
Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացը հեղափոխակա՞ն քայլ է: «Ես էդ հարցն էս պահին չեմ քննարկում»: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ է ասում, որ իրենք ունեն քաղաքական օրակարգ, որի մեջ է մտնում արտահերթ ընտրությունների հարցը, առանց նախագահի հրաժարականի շեշտադրության: «Մենք ասում ենք՝ արտահերթ ընտրություններ, այս պահին չենք բացում, բայց հասկանալի է, պետք է տրամաբանորեն հասկանալ»,- իր հերթին խույս է տալիս Մելքումյանը:
Հրապարակ
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.