Նոյեմբերի 20-ից 22-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նոյեմբերի 20-ին նախարարը հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին:
Գ. Կորնիենկոն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է: Անդրադառնալով բազմաոլորտ համագործակցությանը՝ նա կարևորվել է ԱՊՀ երկրների միջև նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհուրդը:
ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար: Նախարարը ներկայացրել է ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտում մարդու իրավունբների պաշտպանության ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության առավել ակտիվացում:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ քրեակատարողական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրները, անվտանգության նոր համակարգերի ներդրման, նորմատիվ-տեխնիկական բազայի նորացման, պրոբացիայի ծառայությանն առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կադրերի վերապատրաստման առումով գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական համակարգի ծառայողներին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթելու և վերապատրաստելու ծրագրեր իրականացնելու մասին: Համաձայնություն է ձեռք բերվել նաև համագործակցել քրեակատարողական համակարգի անվտանգության սարքերի ձեռքբերման ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի հրավերով 2015-ի սկզբին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության պատվիրակությունը նախատեսում է փոխադարձ այց իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն: ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով որոշվել է նաև երկու երկրների քրեակատարողական համակարգերի միջև ստորագրել փոխգործակցության հուշագիր:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.