Հղի կանայք այլևս 10-20 մլն դրամանոց նպաստներ չեն ստանա: Այս մասին այսօր Աժ-ում, ներկայացնելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում Կառավարության առաջարկած լրացումներն ու փոփոխությունները, հայտարարեց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը:
Այս նախագծով կառավարությունն առաջարկում է 2015 թվականից սահմանել առավելագույն շեմ 1 մլն դրամ:
«Այսինքն` 4.6 մլն դրամից ավելի նպաստ չի կարող վճարվել»,- ասաց Արտեմ Ասատրյանը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նպաստը տրվելու է 4.5 ամիս ժամկետով: «Դրանից ավել կարող է վճարել գործատուն, եթե նման պայմանագիր է կնքել աշխատող կնոջ հետ»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ շուրջ 110 000 աշխատող կանանց 99.65 %-ը կստանան 100 % փոխհատուցում, քանի որ նրանց աշխատավարձը չի գերազանցում սահմանված առավելագույն շեմը, իսկ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ՀՀ-ում ստանում է շուրջ 40 կին:
Ի դեպ, նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծի քննարկումների արդյունքում օրենքի նախագծից դուրս են բերվել դրույթները, որոնց համաձայն՝ ստաժն ազդում էր հղիության նպաստի չափի վրա:
Ինչ վերաբերում է չաշխատող մայրերին, ապա կառավարությունը որոշել է նրանց հղիության նպաստ վճարել նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նույն չափը ամրագրվել է նաև որպես նվազագույն նպաստի չափ:
Այսինքն` ոչ մի կնոջ չի կարող դրանից ցածր նպաստ վճարվել: Որոշվել է նաև, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ կտրվի կնոջը նաև երեխայի մահացած ծնվելու դեպքում:
Օրենքի նախագիծը սահմանում է նաև հիվանդության նպաստի չափը: Այն պետք է կազմի աշխատավարձի 80%-ը, ընդ որում` 1 օրը չի վճարում, հաջորդ 5 օրերը վճարվում են գործատուի կողմից, իսկ դրանից հետո` պետական բյուջեից:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ պաշտոնական վիճկագրությունը վկայում է, որ հիվանդության արձակուրդը տևում է շուրջ 19 օր:
«Փաստինֆո»
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.