Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին, ասել է. «Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիս անունից ցավակցել Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր քաղաքացիների հարազատներին, մերձավորներին: Միաժամանակ, ինձ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել հատկապես գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացների և անվտանգության ապահովման խնդիրների վրա: Հանձնարարում եմ պատկան մարմիններին, համապատասխան գերատեսչություններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ»:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2014 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում ընդգրկելով 27 հարց:
Կառավարությունը որոշել է հավանություն տալ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փոփոխությունների ընդունման արդյունքում ՀՀ տեխնիկական կանոնակարգման և որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ կնպաստի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժին:
Գործադիրի հավանությանն են արժանացել նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման, սննդամթերքի անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները, ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները:
Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի և Իշխան Խաչատրյանի ներկայացրած՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը տարածել ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող ծնողի վրա, կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման շրջանակում:
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի՝ ներկայացված տեսքով ընդունմանը կառավարությունը դեմ է արտահայտվել, նախագծի հեղինակներին առաջարկելով խնդրին անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից ԱԺ քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակում:
Կառավարությունը ներկայումս նպատակահարմար չի համարել ընդունել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել որոշակի ծածկագրերով ՀՀ մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ավտոմեքենաների ներմուծման ժամկետները և քանակը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, նման բովանդակությամբ՝ նաև պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Ներկայացված նախագծերով նախատեսվում է նվազեցնել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը: Նկատի ունենալով, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ, կառավարությունը նախագծերի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարություն
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.