Ինչպես կազդի Ռուսաստանում ծայր առած խորը տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա: Որքա՞ն խորն է լինելու ճգնաժամը և ե՞րբ է այն Հայաստան հասնելու: Թերթի տնտեսական մեկնաբանը փորձել է գտնել այս հարցերի պատասխանը։ Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը կրճատումներով.
«2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «պատմությունը» ուսումնասիրելով կհայտնաբերենք, որ այդ ճգնաժամը Հայաստանին հարվածեց հիմնականում երկու «կետերից»: Դրանք էին գունավոր մետաղների գների կտրուկ նվազումը (Օրինակ՝ պղնձի մեկ տոննայի գինը նվազեց երեք անգամ 9 հազար դոլարից հասնելով 3 հազարի) և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազամը (դրանք նվազեցին մոտ 40 տոկոսով: Հենց այս երկու հարվածների հետևանքով մեր տնտեսությունը 2009–ին, պաշտոնական տվյալներով, գրանցեց մոտ 15 տոկոս անկում: Առավել ուժեղ հարվածը, իհարկե, ռուսական տրանսֆերտների նվազումն էր: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան գումար էր գալիս և հիմա էլ գալիս է ոչ միայն բանկային համակարգով, ապա թերստացումը կարող է հասնել մինչև 1 միլիարդ դոլարի: Իսկ դա մեր պետական բյուջեի կեսն է։
Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման պատճառներից մեկը ռուբլու արժեզրկումն էր: Մեկ դոլարի գինը 2008-ի դեկտեմբերին հասավ 33 ռուբլու տարեսկզբի 24 ռուբլու դիմաց: Արժեզրկումը կազմեց շուրջ 37 տոկոս: Հիմա ռուսական ռուբլու արժեզրկման ցուցանիշը գրեթե նույնն է՝ 35 տոկոս: Եվ ուրեմն, այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ գալիք ճգնաժամը իր խորությամբ ավելի պակաս չի լինի, քան 2008-2009 էր: Այսինքն կլինի շատ խորը ու ցավոտ:
Հիմա երկրորդ հարցը, իսկ ե՞րբ ճգնաժամը կհասնի Հայաստան: Ռասաստանից եկող մասնավոր տրանսֆերտների շոշափելի նվազում արձանագրվեց միայն հոկտեմբերից սկսած: Այսինքն ռուբլու արժեզրկման ազդեցությունը տրանսֆերտների ծավալի վրա զգացվամ է 3 ամիս անց միայն: Այս անգամ ռուբլու արժեզրկումը սկսել է սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների մեկնարկից անմիջապես հետո: Գումարում ենք երեք ամիս, և ստացվում է, որ տրանսֆերտների շոշափելի նվազումը, այդ հաշվարկի համաձայն, կսկսվի դեկտեմբերի կեսերից: Եվ ուրեմն, եթե այս զուգահեռները հիմնավոր են, ապա շուրջ մեկ ամսից Հայաստանում արդեն կարձանագրվի մասնավոր տրանսֆերտների կտրուկ անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսինքն եթե անցած տարվա դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան է եկել մոտ 160 միլիոն դոլարի տրանսֆերտ, ապա այս տարի այդ ցուցանիշը կարող է կազմել, ասենք, 110-120 միլիոն դոլար լավագույն դեպքում:
Հայկական Ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.