Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար՝ երեկ ասել է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը ԼՂ տնտեսության վրա:
Ըստ նրա, հնարավոր չէ խուսափել ՌԴ-ում տեղի ունեցող տնտեսական անկման բացասական ազդեցությունից: «Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար երեք հիմնական պատճառներով: Առաջին՝ ԼՂՀ տնտեսությունը փոքր է, ինչը նշանակում է, որ ռիսկերն ավելի հեշտ են կառավարվում: Երկրորդ՝ տնտեսությունն ունի մեկուսացվածության և անկախության որոշակի մակարդակ, հետևաբար՝ նվազ խոցելի է արտաքին ազդակների կողմից: Երրորդ՝ դիվերսիֆիկացիայի շոշափելի աստիճանը և կառուցվածքը թույլ են տալիս նվազեցնել ցնցումների հավանականությունը: Այս համատեքստում ուշագրավ է, որ Արցախի տնտեսության գերակա ուղղությունները թույլ կապ ունեն ՌԴ շուկայի ընթացիկ խնդիրների հետ», -ասել է Արա Հարությունյանը:
Վերջինս նաև պարզաբանել է, թե ինչ ծավալի դժվարություների առաջ կկանգնի ԼՂ տնտեսությունը: Ըստ վարչապետի՝ ակնկալվող դժվարություններից մեկը տրանսֆերտների ծավալի հավանական նվազումն է: «Այնուամենայնիվ, տրանսֆերտներն էական մասնաբաժին չունեն ԼՂՀ ՀՆԱ-ի ձևավորման գործում, որպեսզի պատկերացնեք ծավալը, նշեմ, որ 2013թ. դրանք կազմել են ՀՆԱ-ի մոտ 3.8 տոկոսը: Մյուս խնդիրը կարող է առնչվել արտահանվող որոշ ապրանքատեսակների գնանկման հետ, որի ծավալները դժվար է կանխատեսել: Այս տեսանկյունից, ինչպես նշեցի, մեր գերակա ուղղությունները ՌԴ շուկայից թույլ կախվածություն ունեն՝ այդ թվում արտահանման հարցում: Սակայն կարծում եմ՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությամբ գների տատանումների հետ կապված ռիսկերը բավականաչափ մեղմանալու են: Բացի դրանից, այժմ նոր խոշոր ներդրումային ծրագրեր են իրագործվում Արցախում, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանալու տնտեսության զարգացման համար», — ասել է ԼՂՀ վարչապետը։
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.