Արդեն տևական ժամանակ է օրենսդրական դաշտի բոլոր ոլորտներում բարեփոխումներ են ընթանում. Այս մասին «Հայկական Վարկածի» զրուցել է Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ, որը կարծում ենք՝ շարունակական բնույթ կունենա:
« Օրենսդրական աշխատանքի առումով մենք իրականում մեծ աշխատանք ունենք անելու և այսօր կատարում ենք նախապատրաստական աշխատանք, որն արդեն բավականին մեծ և ճշտգրիտ հիմքերի վրա էր դրված. մասնավորապես և քրեական օրենսգրքի կազմելու առումով աշխատանքային խումբ էր ստեղծված, հունիս ամսին ստեղծվեց աշխատանքային խումբ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այդ աշխատանքային խումբը արձանագրեց տասը և ավելի գլուխների փոփոխության անհրաժեշտություն, ինչպես նաև նոր գլուխների ներմուծում և այդ առումով մենք այսօր ունենք մի իրավիճակ: Նախատեսված է նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունում, գիտեք այս օրենսգիրքը սովետական ժամանակաշրջանի օրենսգիրք է: Արդեն ամբողջությամբ նոր օրենսգրքի անհրաժեշտություն կար, այս օրենսգրքի վրա նույնպես բավականին շատ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել և այսօր մենք թերևս գտնվում ենք այն փուլում, որ շատ ու շատ հայեցակարգային մոտեցումներ արդեն պատրաստ են: Նշեմ, որ փոփոխոխություններն ունեն մեծ ծավալ»:
Պրն. Մկրտչյանը կարևորում է դրանք հանրային ուշադրության կենտրոնում պահելու գործընթացը. «Արդարադատության նախարարությունը որդեգրել է մի մոտեցում, ըստ որի առաջիկայում կսկսվի լայնամաշտաբ հանրային քննարկումներ հենց հայեցակարգերի առումով, այն առաջինն անհրաժեշտ է փորձագետներին, որոնք կազմում են օրենքները, աշխատում են այդ օրենքների վերաբերյալ, բացի այդ անհրաժեշտ է հասկանալ հասարակության գնահատականը: Մենք հայեցակարգի քննարկման արդյունքում ուզում ենք ձևավորել միասնական՝ այսինքն ընկալելի հայեցակարգեր նաև հասարակության համար, հետո նաև արդեն այդ հայեցակարգերը դարձնել օրենքներ՝ գրելով համապատասխան կարգավորումներ այն սկզբունքների հիման վրա, որը ձևավորվում է հանրային քննարկման արդյունքերով:
Հանրային քննարկում ասելով միաժամանակ գտնում ենք, որ հայեցակարգերի քննարկումը պետք է լինի նաև պետական մարմինների միջոցով: Ինքներս պետք է դիմենք պետական մարմիններին, որպեսզի նրանք ևս կարծիք տան հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ, թերևս սրա անհրաժեշտությունը կա մասնավորապես քաղաքացիական օրենսգրքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի առումով:
Պետական մարմինները վարչական իրավախախտումների առումով անմիջապես կիրառող մարմիններ են, հասարակությունը մյուս կողմից, քանի որ նրանց նկատմամբ են կիրառվելու այդ օրենքները: Այստեղ շատ կարևոր է այդ սկզբունքների օրինաչափությունը հասկանալ, թե արդյոք այդ սկզբունքերը ընդունելի են բոլորի համար, եթե սկզբունքները ընդունելի են բոլորի համար, ապա դրա կիրառման մեխանիզմները արդեն կարելի է հանգիստ շարադրել, իսկ եթե ոչ, ապա մենք պետք է նորից հասկանանք, թե ինչպիսի նոր սկզբունքներ ենք մշակում, ինչպիսի մոտեցումներ ենք դրսևորում» :
Հարցին թե կապված փոփոխությունների հետ՝ ինչ որ երկրների փորձ հաշվի առնվել է՝ փոխնախարարն ասաց. «Այո, բավականին մեծ ռեսուրսային աշխատանք է կատարվել և մոտեցումների հայեցակարգերը սկսել — գրելու առումով, դրանք անցել են լուրջ քննարկումների փուլ, նշեցի, որ նախկինում էլ բավականին մեծ աշխատանք կար կատարված: Հաշվի են առնվել, թե ազգային առանձնահատկությունը, թե այլ երկրների ինստիտուտների փորձը:
Մասնակցում են գերմանացի փորձագետներ, այսօր քրեական օրենսգրքի բարեփոխման ոլորտում շարունակվում է գերմանացիների օժանադակությունը, բայց մյուս կողմից քաղաքացիական օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մասով մենք ունենք նաև եվրոպական այլ օժանդակություն: Այստեղ շատ կարևոր է մեկ բան. այս օժանդակությունների լույսի ներքո մենք կարողացանք ներգրավվել մեր երկրի լավագույն մասնագետներին, որոնք այսօր հայեցակարգերը կազմողներն են, ինչպես նաև օրենքները գրողները: Շատ եմ կարևորում այս փուլը, որովհետև բազմաթիվ դեպքերում մեր երկրի համար օրենքներ չեն գրել հայ իրավաբանները, այս դեպքում մենք ունենք սերնդային շատ հետաքրքիր համակցություն, ունենք սերունդ, որը գիտելիք է ստացել առանձին դեպքում նաև արտասահմանում ուսանելով: Ունենք սերունդ, որը բավականին մեծ գիտական աշխատանք է կատարել արդեն նոր ժամանակներում, օրինակ՝ էլեկտրոնային գնումների մասով մենք ունենք արդեն գիտական համապատասխան աստիճան պաշտպանած մասնագետներ, որոնք երիտասարդ են, բայց արդեն պատրաստ են, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել: Մեր փորձագետների աշխատանքի արդյունքում հնարավորություն ունենք նաև այդ կարծիքները քննարկել, ներկայացնել եվրոպական փորձագետների քննությանը, սրանք, իհարկե, աննախադեպ հնարավորություն են մեր երկրի համար, որպեսզի մենք ունենանք որակյալ օրենք, բայց համոզված չեմ, որ առանց մեր հասարակության՝ օրենքներն անմիջական կրողի կարծիքի, կարող ենք խոսել որակյալ օրենքի մասին: Այս դեպքում շատ ու շատ կարևոր է այդ կարգավորումները կրողի, այսինքն՝ մեր քաղաքացիական հասարակության կարծիքը, մեր ավագների կարծիքը: Շատ կարևոր է նաև լրագրողների դերը հանրությանը իրազեկելու և գործընթացը ճիշտ մատուցելու հարցում »:
Պրն Մկրտչյանը տեղեկացրեց, որ քրեական դատավարության օրենսգիրքն արդեն գտնվում է Ազգային ժողովում :
Իսկ քրեական օրենսգիրքը դեռ ընթացքի մեջ է, ըստ նրա, դրանք պետք է զուգահեռ ընդունեն. մեկը մյուսից անկախ չեն կարող գործել:
«Կարևոր է իրավաբանների մասնակցությունը, կարևոր է նաև թիրախային խմբերի՝ բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կարծիքը, նաև փաստաբանների մասնակցությունը, բանականաբար այս դեպքում շատ կարևոր կլինի փաստաբանների որպես պրակտիկների կարծիքը, կարծում եմ՝ օրենքների քննարկաման այս փուլը այն ազատ դաշտն է, որը որևէ իրավաբանի չի սահմանափակում կարծիք արտահայտելու, այդ թվում դատավորներին: Մենք ունենք բացառիկ հնարավորություն, որ երկրի ցանկացած իրավաբան անկախ իր պաշտոնական դիրքից կամ կոչումից կարող է իր գիտակական կարծիքը կամ պրակտիկայից խոսքն ասել, մենք խրախուսում ենք ազատ քննարկումները և ինչքան շատ լինեն գաղափարներն այնքան լավ, պարտադիր չի դրանք լինեն բարձր իրավաբանական մակարդակով, շատ կարևոր է հասարակության պարզ կարծիքը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.