Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի միաբանության հետ:
Հանդիպմանը Մայր Աթոռի ավագագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը միաբանության անունից օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով շնորհավորեց Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին: Սրբազանն իր խոսքում անդրադարձ կատարեց այն բոլոր ձեռքբերումներին, որ արձանագրվել են եկեղեցական կյանքում Գարեգին Բ Հովվապետի գահակալության 15 տարիների ընթացքում: Ոսկան Սրբազանը կարևորությամբ ընդգծեց նաև Մայր Աթոռում կատարված հսկայածավալ բարեկարգչական աշխատանքները, որոնց շնորհիվ Սուրբ Էջմիածինը նորովի և ավելի բարեզարդված է ներկայանում այցելու ուխտավորներին, իսկ հոգևոր կյանքը Հայրենիքում և Սփյուռքում տարբեր նորահաստատ կառույցների գործունեության և ծրագրերի իրականացման արդյունքում զարթոնք է ապրում: Սրբազան Հայրը Նորին Սրբությանը մաղթեց խաղաղ և անվրդով հովվապետության երկար տարիներ` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի մխիթարություն հավատավոր հայ ժողովրդի:
Այնուհետև Մայր Աթոռում համախմբված միաբաններին ողջունեց և հայրապետական իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը նախ իր մտորումները ներկայացրեց անցնող տասնհինգ տարիների իր հովվապետական ծառայության ընթացքի վերաբերյալ` երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռի միաբաններին, որ հավատացել, վստահել և զորակցել են Հայոց Հայրապետին` կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրագործվել են այս տարիների ընթացքում:
Ապա Վեհափառ Հայրապետը, նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը հայտնելով Մայր Աթոռի միաբանությանը, հորդորեց միասնական ջանքերով, քրիստոնեական սիրո ոգով առավել պայծառացնել Ս. Եկեղեցին և արդյունավորել Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում, հայորդիների հոգիներում զորացնել հավատքն ու աղոթքը: Խոսելով ժամանակի հրամայականների մասին` Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ այսօր ժողովուրդն այլևս դեմքով դարձած է դեպի Եկեղեցին և պատրաստ է եկեղեցականին ընդունել իր հարկից ներս: «Վճռորոշ ժամանակ է Եկեղեցու համար: Թեև ունենք անբավարար թվով եկեղեցականներ, սակայն այդ պակասը կարող ենք լրացնել մեր ջանքերի բազմապատկումով: Այդպես կարող ենք արժանանալ մեր նախնյաց օրհնությանը», — նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով միաբաններին առաքելության ու կոչման բարձր գիտակցությամբ և նվիրումով շարունակել իրենց օրհնաբեր սպասավորությունը հայ ժողովրդին:
Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով Երկնավորից հայցեց պայծառ պահել ու պահպանել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, խաղաղ` Հայոց աշխարհը, և անսասան` հայոց պետականությունը:
Հանդիպումն ավարտվեց Հայրապետական մաղթերգով և «Պահպանիչ» աղոթքով:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.