Հարևան Վրաստանում զարգանում են հետաքրքրական իրադարձություններ: Սկսվել է պաշտոնանկությունների և հրաժարականների մի շղթա, որով կարմիր թելով անցնում է Վրաստանի եվրաինտեգրացիայի հեռանկարը: Բանն այն է, որ իշխանությունից հեռացվում են եվրաինտեգրացիայի ջատագովները, իսկ ամեն ինչ սկսվել է Եվրաինտեգրացիայի ամենաակտիվ ջատագովներից և դերակատարներից մեկի՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի դեմ նախաձեռնված գրոհից: Ըստ էության, քանդվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ իշխանության եկած կոալիցիան, սակայն բուն խնդիրն իհարկե այն է, թե արդյոք քանդվո՞ւմ է Վրաստանի եվրաինտեգրացիայի, Արևմուտքի հետ Վրաստանի մերձեցման և եվրոպական քաղաքակրթական հարթության մաս դառնալու հեռանկարը:
Սա է այսօր խնդիրը, որ դրված է Վրաստանում, և որը հատկապես հետաքրքրում և կարևորվում է այստեղ, մեզ մոտ՝ Հայաստանում: Բանն այն է, որ Վրաստանը հարավկովկասյան, այսպես ասած, եվրոպական խարիսխն էր, և եթե այն չկա, ապա կարող ենք մեծ հավանականությամբ ասել, որ գնացել է Կովկասի եվրոպական նավը, ասել է թե՝ նաև Հայաստանի նավը, և մենք մնում ենք եվրասիա-ռուսական բաց ծովում:
Թե ինչ է մեզ սպասվում այդ ծովում՝ բազմաթիվ առիթներով գրել ենք և դեռ էլի կանդրադառնանք: Ներկայումս խնդիրը Վրաստանում իրադարձությունների զարգացումն է, որոնք բավական բուռն ընթացք ստացան այն բանից հետո, երբ Պուտինը Վալդայ ակումբում հայտարարեց Արևմուտքի հետ նոր առճակատումների մասին մի շարք տարբեր ռեգիոններում: Ամենայն հավանականությամբ, Վրաստանում մենք ականատես ենք լինում ՌԴ նախագահի հայտարարած առճակատմանը:
Մի կողմից լավ է, որ առճակատումը ռազմական չէ, մյուս կողմից՝ չի բացառվում, որ ամեն ինչ նոր է սկսվում, և հրահրելով ներքաղաքական ճգնաժամ՝ հաջորդ փուլում Ռուսաստանը կհրահրի նաև զինված բախումներ: Կասկած չկար, որ ընդամենը միլիարդատեր Իվանիշվիլիի միլիարդների վրա կառուցված քաղաքական դաշինքը անկարող է լինելու լուրջ քաղաքական կենսագրություն ծավալել: Եվ սա էլ, ըստ էության, պետք է ի գիտություն ընդունել Հայաստանում «իվանիշվիլիական» համեմատությունների սիրահարների համար, որոնք Իվանիշվիլիի դաշինքի հաղթանակից հետո քաղաքագիտական ներբողներ էին ձոնում, «հայկական Իվանիշվիլի» հռչակում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին:
Ներկայումս միջազգային գերլարված իրավիճակում քաղաքական կենսագրության և լուծումների ի զորու են միայն գաղափարական, հայեցակարգային դաշինքները, ոչ թե ֆինանսական ռեսուրսների վրա հիմնված կոնյունկտուրային շարժումները: Վրաստանում մենք տեսնում ենք Իվանիշվիլիի կրախը, որը, սակայն, կարող է շատ թանկ նստել պետության համար: Եվ սա մեզ հետաքրքրում է ուղղակիորեն, ոչ միայն Հայաստանում էլ նման հեռանկարից խուսափելու համար, այլև որովհետև Վրաստանի խնդիրները հենց այսօր ուղղակիորեն կարող են ազդել Հայաստանի վրա և՛ անմիջական հարևանության, և՛ միակ ցամաքային ճանապարհի առկայության առումով, և՛ Վրաստանում հայկական մի քանի հարյուրհազարանոց համայնքի առկայության առումով, և՛ նաև վերը բերված եվրոպական խարիսխի գործոնի առումով:
Վրաստանում կարող է կտրվել տարածաշրջանի եվրոպական թելը, որից այսօր կախված է նաև Հայաստանը: Եվ մենք շահագրգռված ենք այդ երկրում ճգնաժամի արագ հաղթահարմամբ, բայց նաև հաղթահարմամբ հօգուտ եվրաինտեգրացիայի կողմնակից ուժերի, որոնց առաջ այսօր երևի թե սուր կերպով դրված է ջանքերը համախմբելու հրամայականը, այլապես վտանգված է Վրաստանի և ամբողջ Կովկասի քաղաքակրթական ապագան:
1in.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.