Յուրաքանչյուր կնոջ համար ամենամեծ պարգևը երեխա ունենալն է: Ցավոք կան կանայք, որ ինչ-ինչ պատճառներով զրկված են այդ հնարավորությունից: «Հայկական Վարկածի» զրույցը անպտղության բուժմամբ և խնդիրներով զբաղվող, Ֆերթիլիթի պտղաբերության կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Գրիգորյանի հետ կարծում ենք օգտակար կլինի խնդրով հետաքրքրվողների համար:
«Երախտագիտության ամենամեծ արտահայտումը, երբ բալիկներին քո անունով են կոչում ու զանգահարում են ասում` «տատիկ» եք դարձել»,- մեր հարցին, թե ինչ երախտագիտության դեպքեր կհիշեք, այսպես պատասխանեց վերարտադրողաբան Հռիփսիմե Գրիգորյանը:
-Որո՞նք են անպտղության բուժման տարբերակները
-Բուժման տարբերակները տարբեր են: Ամենաթեթևը կոնսերվատիվ բուժումն է՝ դեղորայքով բուժումը, երբ կարգավորում են այն ինչ-ինչ խնդիրները, որ զույգն ունի թե′ կնոջ, թե′ տղամարդու մոտ, և կինը հղիանում է: Դա հիմնականում արվում է, երբ օրինակ կինն ունի հորմոնալ խնդիրներ, ձվազատման խանգարում կամ ինֆեկցիաներ և երբ այդ ամենն ուղղվում է, կինը հղիանում է: Կան խմբեր, որ այդ տարբերակն իրենց համար բացառվում է, քանի որ խնդիրենրն այնպիսին են, որ բնական ճանապարհով հղիությունը չի ստացվում: Առաջինը ներարգանդային սերմնավորումներն են, որոնք իրենցից ներկայացնում են ամուսնու սերմի մշակումը, զտումը, մաքրումը և ներարկումը կնոջ արգանդի խոռոչ, իհարկե կնոջը նախօրոք պատրաստելով դրան: Ցուցումները տարբեր են լինում. դա սերմի որակի, քանակի փոփոխություններն են, որոնք մշակումով ուղղվում են և հնարավոր է լինում սերմնաորել: Մյուսը իմունոլոգիական անհամատեղելիությունն է, երբ կնոջ մոտ ձվազատումից առաջ նորմալ սինթեզվող լորձը, որը վզիկում է արտադրվում , սպանում է սերմնաբջիջներին` համարելով օտար մարմին և այդպիսի զույգի միակ ճանապարհը ինսիմինացիայով հղիանալան է: Ինսիմինացիան նույն արհեստական սերմնավորումն է: Դա ավելի լուրջ խնդիրեների ժամանակ է արվում:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում արհեստական բեղմնավորումը
— Արհեստական բեղմնավորումը հայտնաբերվել է որպես բուժում այն կանանց, որոնք ունեն անանացանելի փողեր, այսինքն` առաջ, երբ կինը փող չուներ կամ հեռացված էր՝ դատավճիռ էր, որ կինը երբեք չի կարող երեխա ունենալ: Բեղմնավորման մեթոդն ստեղծվեց հենց այդպիսի կանանց համար: Հետո սկսեցին կիրառել նաև սերմի շատ ծանր խանգարումներ ունեցող տղամարդկանց բուժման համար: Այդ դեպքում խթանում ենք կնոջ ձվարանները, ստանում շատ ձվաբջիջներ ու երբ կինը քնած է լինում՝ հատուկ ասեղով հավաքում ենք այդ ձվաբջիջներ, բեղմնավորում ենք սերմի հետ, ստանում պտուղիկ և երեք օրական պտուղը տեղադրում արգանդի խոռոչ: Սա արհեստական կամ արտամարմնային բեղմնավորումն է:
— Ո՞ր տարիքային խմբի կանայք են ավելի շատ դիմում արհեստական բեղմնավորման:
-Կանանց տարքիները տարբեր են բոլոր առումներով: Եթե կնոջ տարիքը մեծ է, այսինքն` 40-ից բարձր, է եթե ձվարանների ֆունկցիան շատ ճնշված չէ, միանգամից խորհուրդ ենք տալիս անել ինսիմինացիաներ և եթե մի քանի անգամից չի ստացվում, նոր որոշում ենք անցնել արտամարմնային բեղմնավորման:
-Իսկ եթե խնդիրը լինում է ոչ թե կանանց, այլ տղամարդկա՞նց մոտ
-Սովորաբար 40-ից հետո, եթե նույնիսկ օրգանիզմն առողջ է, միևնույն է կինն էլ է խնդիր ունենում, որովհետև բնականոն սկսվում է ձվարանների ֆունկցիայի իջեցում: Հատուկ հորոմններ կան, որոնց շնորհիվ մենք ստուգում և հասկանում ենք` տվյալ կնոջ համար որքան պետք է շտապենք: Երբեմն լինում է նաև ձվարանների վաղաժամ ծերացում, այսինքն ֆունկցիայի իջեցում: Դա կարող է լինել նույնիսկ 20 — 25 տարեկան աղջիկների մոտ: Դրա համար առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է, թե տվյալ զույգի մոտ ինչն է խանգարել հղիանալ: Իսկ եթե տղամարդկանց մոտ է խնդիր լինում, որ արտահայտվում է սերմի որակի իջեցմամբ, այսինքն այնպիսի իջեցում, որ կարելի է օգնել սերմավորումով, մենք մշակում ենք սերմը,ակտիվացնում և ամեն ինչ նորմալ է լինում:
— Դիմողներից միայնակ կանայք են գերակշռում, թե՞ ամուսնացած զույգերը
— Ավելի շատ դիմում զույգերով են դիմում, ուղղակի հիմա տենդենցը կա, որ 35 տարեկանից բարձր կանայք հասկանում են` ավելի լավ է ինչ-որ մի բան անեն, քան սպասեն տղամարդուն, և ես գտնում եմ, որ դա ճիշտ է, որովհետև կնոջ կարևոր նպատակը բալիկ ունենալն է և սպասել տղամարդուն ու դրա վրա վատնել ժամանակը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև կարող է ուշ լինել:
— Արդյոք մեկ ծնողի դեպքում չկա կիսատ ընտանիքի վախը, կարող է ՞ արհեստական բեղմանավորումը մեծ պահանջարկ ունենալ, մեր՝ տղամարդկանց սղության պայմաններում: Վտանգ չե՞ք տեսնում:
-Եթե կինը չի կարողանում գտնել արժանի ինչ-որ մեկին , դիմում են մասնագիտացված կենտրոնների , որովհետև դոնորները մեզ մոտ հետազոտված են լինում, հիմնականում բարձրագույն կրթությամբ դոնորներ են լինում: Ընտրելուց մենք ամեն պարամետրերը հաշվի ենք առնում, որովհետև դա մեր ազգին է վերաբերվում: Իսկ ընտրությունը ճիշտ է, թե` սխալ, դա պետք է կինը որոշի: Դժվար է ասել, գուցե լիարժեք ընտանիք չի:Եթե այդ առումով մտածենք, այո’, երեխան զրկվում է հորից , բայց եթե մյուս կողմից մտածենք` այդ կինն էլ բալիկ չունենալով կմեծանա, կծերանա ու ինքն էլ միևնույնն է միայնակ կմնա:
— Դոնորներն ինչպե՞ս են ընտրվում
-Դոնորները գալիս են հայտարարություններով: Դրանք մինչև 35 տարեկան տղամարդիկ են, հիմնականում ուսանողներ, որոնց սերմի որակը շատ լավն է և իհարկե բոլոր տեսակի հետազոտություններն անցնելուց հետո են դոնոր հանդիսանում: Սերմի հատուկ պահպանման ձևեր կան. պահում ենք, 6 ամիս հետո ստուգում ենք, եթե ոչ մի թաքնված ինֆեկցիաներ չեն հայտնաբերվում, նոր սերմն օգտագործում ենք որպես դոնորական սերմ:
— Ինչպիսի՞ երեխաներ են ցանկանում հայ մայրերը, որո՞նք են այն պահանջները, որոնք ավելի շատ են նախընտրում: Ի՞նչն են կարևորում, որ իրենց երեխան ունենա
— Հետաքրքիր է, բայց իրենք որ գալիս են, նույնիսկ միայնակ, նույնիսկ երբ խնդիր ունեն զույգով, իրենց համար կարևորը երեխա ունենալն է լինում: Իհարկե մեզ մոտ կան անձնական թերթիկներ,թե ինչպիսին է տվյալ դոնորը, բայց իրենց չի հետաքրքրում, իրենք ցանկանում են միայն մայրանալ: Մինչև հիմա ինձ հանդիպած ոչ մի կին չի ասել ուզում եմ կապույտ աչքեր և այլն: Ամեն դեպքում մենք առաջարկում ենք, իրենք ընտրում:
— Ո՞ր դեպքերում է արհեստական բեղմնավորումն անթույլատրելի
-Անթույլատրելի է, եթե կան լուրջ առողջական խնդիրներ: Այսինքն` կինն անցնում է նաև թերապևտի կոնսուլտացիաներ: Կինը պետք է լինի հոգեբանական նորմալ վիճակում : Այսինքն` եթե կան հոգեկան հիվանդություններ կամ ծանր մարմնական հիվանդություններ, օրինակ այնպիսի արատներ, որ կինը չի կարող օրգանիզմում երեխա կրել, այդ դեպքերում անթույլատրելի է:
-Եթե օրինակ հոգեկան խնդիրները կնոջ մոտ վառ արտահայտված չեն, ինչպե՞ս պետք է իմանաք
-Մենք ունենք հոգեբանի կոնսուլտացիա: Եթե հոգեբանը զգում է, որ ինչ-որ խնդիրներ կան, անպայման հոգեբույժի մոտ ենք ուղորդում, չնայած այդպիսի դեպքեր չեն եղել: Մի կին ենք ունեցել, որ 35 տարեկանում պարզվել է ունի սրտի այնպիսի արատ, որ եթե երեխա ունենար, չէր ապրի: Վիրահատությունից հետո իրեն թույլ են տվել հղիանալ:
-Ընթացքում ի՞նչ հետազոտություններ են անցնում
-Սկզբում անցնում են վերարատադրողաբանի հետազոտություն, այնուհետև հոգեբանի : Կապված մեթոդի ընտրությունից` արդեն հանդիպում են և’ վիրաբույժի հետ, եթե ունեն վիրաբուժի հետազոտության կարիք, և’ անաստազեոլոգի կոնսուլտացի, եթե կարիք կա արհեստական բեղմնավորման:
-Բեղմնավորումից հետո` հղիության ընթացքում հետևողական լինու՞մ եք
-Ցավոք, մենք մինչև 12 շաբաթական ենք վարում հղիությունը, քանի որ այդ իրավունքը չունենք ամբողջ ընթացքը վարելու: Իհարկե, եթե խնդիրներ լինում են, մենք միշտ կապի մեջ ենք լինում, այնպես չէ, որ այլևս իրար չենք տեսնում: Կանայք կան, որ հաճախակի են գալիս, կանայք կան, որ ամիսը մեկ են գալիս, այնպես որ կան խնդիրենր, որ մեր հսկողության տակ պահվում են մինչև ծննդաբերություն:
-Հայաստան — արտերկիր համեմատական կա՞. ի՞նչ հայկական առանձնահատկություններ կնշեք:
-Եթե խնդիրների առումով ասեմ, մեզ մոտ շատ են կանայք ձվարանների պոլիկիստոզ համախտանիշով: Դա արտահայտվում է ավելորդ մազակալումով, դաշտանի ֆունկցիայի խանգարումով և որպես հետևանք կարող է չհղիանալու պատճառ լինել: Բուժական պրոցեդուրայի առումով ամեն ինչ նույնն է, քանի որ մենք ուղղորդվում ենք հենց եվրոպական և ամերիկյան բուժման մեթոդներով:
-ի՞նչ խոչընդոտներ են լինում ընթացքում
-Առաջին խոչընդոտը, որ դիմողին կարող է ստիպել կիսատ թողնել ընթացքը, դա ֆինանսական խնդիրներն են:
-3500-5000 դոլար. ինչո՞վ է պայմանավորված այսքան բարձր գինը և ո՞րն է գնի տատանման պատճառը:
-Կարող է կին լինել, որի վրա դեղորայքը շատ ծախսվի և հակառակը: Կան մի շարք անալիզների, որ պետք է զույգը հանձնի, եթե մի բան հայտնաբերվում է, հետո պետք է բուժումներ անեն, անալիզները կրկնեն, այդ ամբողջը գումար է և այդ է պատճառը, որ գինը տատանվում է: 5000 դոլար սովորաբար լինում է, երբ կինն ընտրում է դոնորական սերմնաբջիջ: Այսինքն` իր սեփական ձվաբջիջներով կինը հղիանալու տարբերակ չունի:
-Սուրոկատ մայրերի դեպքում ինչպե՞ս է կատարվում գործընթացը
— Դա իհարկե նույնպես իր ցուցումններն ունի: Մեկը դա արգանդի բացակայությունն է կնոջ մոտ կամ արգանդի այնպիսի փոփոխություններ, որ հնարավոր չէ կինը երեխա կրի և լինում է նաև, որ մոտ 6-12 անգամ արտամարմնային բեղմնավորում են փորձում, բայց չի ստացվում:
Օրինակ` Ֆրանսիայում սերմնավորման վեց փորձը արվում է անվճար, իսկ մեզ մոտ, ցավոք, այդ աջակցման տարբերակը չկա:
Հռիփսիմե Գալստյան
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.