Հոկտեմբերի 31-ին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այցելել է Գյումրի, որի ընթացքում ղեկավարել է դատական ծառայողի թափուր հաստիքի համար անցկացվող բաց մրցույթի հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Մրցույթը նախատեսված էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Աշոցք) աշխատակազմի գրասենյակի գործավարի թափուր պաշտոնի համար: Մրցույթից հետո ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի դատարանի աշխատակազմի հետ: Խորհրդակցությանը ներկա էին նաև Շիրակի մարզի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ Ռշտունի Ասիկյանը, ինչպես նաև ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է աշխատանքային և կատարողական կարգապահության ապահովմանը, մատնանշել մի շարք խնդիրներ` կապված «Դատական համակարգ» ծրագրում գործերի տվյալների մուտքագրման, ուղարկվող գրությունների բովանդակության, դատական ծառայողների և քաղաքացիների շփման ու վերաբերմունքի, մարզային դատարանների նստավայրերում քաղաքացիական գործերով հայցադիմումների ընդունման և այլնի հետ: Կարեն Փոլադյանը հարցուպատասխանի միջոցով քննարկել է դատական ծառայողներին հուզող հարցերը, լսել առաջարկություններ` միաժամանակ պահանջելով, որ աշխատակիցներն իրենց հերթին բարձրացնեն աշխատանքային ու կատարողական կարգապահության մակարդակը, բարձր որակով և լիարժեք կատարեն իրենց վերապահված լիազորություններն ու գործառույթները: Խորհրդակցության վերջում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը շնորհակալագրեր է հանձնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 30 տարուց ավել դատական համակարգում աշխատանքային փորձ ունեցող երեք աշխատակիցների՝ դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավար Ջուլետտա Ալեքսանյանին, դատական նիստերի քարտուղարներ Սիրուշ Մաթևոսյանին և Խանում Դանիելյանին:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.