«Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը գտնում է, որ թեև ՀՀ Նախագահը հայտարարել է, որ առաջիկա 5-7 տարում մեքենաների մաքսազերծումները չեն թանկանա, սակայն մինչ հունվարի 1-ը հնարավոր է մեքենաների ներկրման ավելացման միտումը մեծանա, քանի որ մարդիկ չեն հավատում, որ այդ որոշումները չեն փոխվի:
Նա գտնում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո պետք է խթանվի ներքին արտադրությունը և Ռուսաստանը Հայաստանում արտադրություն զարգացնի: «Ռուսաստանում տարբեր մակնիշի մեքենաների արտասահմանյան արտադրություններ կան, թող մի մասն էլ այստեղ զարգացնեն»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական արտադրության մեքենաների պահանջարկին, ապա Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ մյուս տարվանից կփորձեն Ռուսաստանից մեքենաներ ներկրել և կտեսնեն մարդիկ կգնեն, թե՝ ոչ: «Միգուցե առանց մաքսազերծման ներկրելու դեպքում ժողովուրդը ձգտի այդ մեքենաները գնել»,- ասաց նա և ավելացրեց, որ չնայած դրան` մեր հասարակությունը արտասահմանյան մեքենաներին սովորել է, առավել ևս, որ ռուսական մեքենաների որակն ավելի ցածր է: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուսաստանը կխթանի իր արտադրած մեքենաների տարածմանը Հայաստանում:
«Երբ արտասահմանյան մեքենաների մաքսազերծումն ավելանա՝ թեկուզ 5-7 տարի հետո, այդ ժամանակ անհնար է լինելու արտասահմանից մեքենա ներկրել, որովհետև մաքսազերծումը մեքենայի հնգապատիկ գինն է դառնալու: Այսինքն՝ վերանալու է արտասահմանյան մեքենաների ներկրումը»,- ասաց նա:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց, որ թեև մեքենաների ներկրումը շատանում է, սակայն երթևեկության կազմակերպման վերաբերյալ առանձնապես ոչ մի փոփոխություն չի արվում: «Եթե այսպես շարունակվի և միջոցներ չկիրառվեն, երթևեկությունը վերածվելու է կոլապսի, առավել ևս, որ ներկրված մեքենաների 70-80 տոկոսը մնում է Երևանում»,- ասաց նա և նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է անդրադառնա այդ հարցին։
Էդուարդ Հովհաննիսյանը` ոչ միայն Երևանի, այլ նաև մարզերի, միջպետական ճանապարհների հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհների, համայնքային ճանապարհների երթևեկության կազմակերպումը գնահատեց անբավարար: Նա նշեց, որ այլ երկրների փորձը ներդնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: «Մեզ մոտ երթևեկության կազմակերպման հարցերը լուծվում են տեղանքային»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ինչ անդրադարձ կունենա Հայաստանի ավտոշուկայի վրա, ապա նա ևս հիշեցրեց, որ ՀՀ Նախագահը խոստացել է, որ մաքսազերծման առումով առաջիկա տարիներին փոփոխություն չի լինի:
Նա ռուսական մեքենաներն այնքան էլ էժան չի համարում և նկատեց, որ Հայաստանում չեն նախընտրում ռուսական արտադրանքը: Անդրադառնալով Հայաստանում արտադրություն իրականացնելու հեռանկարին, նա հայտնեց, որ ժամանակին մտադրություն կար «Մոսկվիչ» մակնիշի մեքենաներ արտադրել Հայաստանում, սակայն դա չիրագործվեց և այդ գաղափարը թաղվեց: «Այդ ճյուղը զարգացնելու համար հիմք պետք է ունենալ, նոր գործարան պետք է կառուցվի և այսօր դրա հեռանկարը չեմ տեսնում»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանն առաջարկում է Հայաստանում մաքսազերծումն այնպես իրականացնել, ինչպես Վրաստանում, այսինքն` մաքսազերծման համար գործի երկու գործակից` մեկը տարեթիվը, մյուսը` շարժիչի ծավալը:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը ՀՀ Նախագահի ասածը համարում է միայն բանավոր խոստում և նշում է, որ թղթի վրա ոչ մի տեղ գրված չի այդ մասին: Նա կարծում է, որ գուցե նաև դրա համար են մարդիկ մտահոգված մեքենաներ ներկրում:
Նա նշեց, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը նաև մեքենաների շուկայում վատ կանդրադառնա: Գևորգ Դոստուրյանի գնահատմամբ` ռուսական մեքենաները շատ անորակ են և համեմատելի չեն արտասահմանյան մեքենաների հետ: «Չնայած դրան` Ռուսաստանի գործելաոճին ծանոթ լինելով դժվար չէ կռահել, որ Ռուսաստանը կպարտադրի, որ իրենց արտադրանքը վաճառվի այստեղ»,- ասաց նա:
Ըստ նրա` Հայաստանում մեքենաների արտադրության նախադրյալներ չկան: «Ո՞վ պետք է ներդրումներ անի, եթե Ռուասաստանն ինքը դժվարություններ ունի»,- ասաց նա և նշեց, որ եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին և նախընտրեինք ԵՄ-ն, ապա գուցե դրա հեռանկարը լիներ:
Հայտնենք, որ 2014 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 26 546 տրանսպորտային միջոց, իսկ 2013 թվականի նույն ժամանակաընթացքում` 22 637:
tert.am
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.