Դասական երաժշտության երեկոյի էիր հրավիրել: Չնայած գերծանրաբեռնվածությանս, հոգնածությանս, բազմաբնույթ խնդիրներիս՝ միանգամից, առանց երկմտելու համաձայնեցի. չէ՞ որ Դու էիր հրավիրել, չէ՞ որ առաջին անգամ դասական երաժշտություն էի վայելելու Սիրելիիս հետ:
Դասական երաժշտության երեկոյի էիր հրավիրել, բայց անգամ հրավիրատոմս չունեիր. դա խնդիր չէր ինձ համար, քանզի Քեզ հետ էի, վստահում էի Քեզ… Դասական երաժշտության երեկոյի էիր հրավիրել, բայց անգամ միջոցառման վայրը չգիտեիր. ես գիտեի: Ավելին, ԳԻՏԵԻ անգամ, որ Ինքդ էլ եղել ես այնտեղ, թեև չես մտաբերում (առհասարակ միշտ ասում էիր, թե քեզ չեմ ճանաչում. այս պատճառաբանությունը հաճախ էիր բերում մեր հազվադեպ վեճերի ընթացքում, թեպետ քեզ ԳԻՏԵԻ միանգամից՝ դա հասկացա առաջին հայացքից):
ՇՏԱՊՈՒՄ ԷԻՐ, ԿԱՍԿԱԾՈՒՄ ԷԻՐ՝ արդյո՞ք չենք ուշանա, ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե ոչ… ՉԷԻՐ ՎՍՏԱՀՈՒՄ… Հավատացիր, նաև մտաբերեցիր միայն, երբ ՀԱՍԱՆՔ:
Հասանք, ՉԷԻՆՔ ՈՒՇԱՑԵԼ, դահլիճը մարդաշատ էր՝ երեկոյին միայն ներկայանալու համար ժամանած, բայց նաև սրտի թրթիռով միջոցռմանը սպասող բազմաթիվ հայտնի ու անհայտ դեմքերով լեցուն: Տեղավորվեցինք մի գողտրիկ անկյունում՝ հեռու բոլորի տեսադաշտից. ԱՅԴՊԵՍ ԷՐ ՊԵՏՔ:
Վերջապես մեկնարկեց համերգը. միջոցառումը վարում էր ծանոթս՝ Սոնան Վերդյան, անմիջապես հասկացա՝ ծանոթ սցենար էր, կանխատեսեցի՝ երկար չի տևի, արագ կձանձրանաս, թեպետ նման միջոցառումների մեծ սիրահար ես:
Համերգի առաջին հատվածը համեմատաբար ավելի ուշագրավ էր: Քեզ թվում էր, թե ձանձրանում եմ, Դու վայելում ես երաժշտությունն, իսկ ես ձանձրանում եմ, անհանգիստ եմ: Շատերն էին ձանձրանում, ձանձրացար նաև Դու, իսկ ես…ես վայելում էի, Քեզ էի վայելում. եթե քո ու հանդիսատեսի ուշադրությունը սևեռվել էր բեմին, ապա ես Քեզ էի զգում. նայում էի Քեզ ագահաբար, ասես այլևս չէի տեսնելու, ասես վերջին անգամ էի զգում ներկայույթունդ այդքա՜ն մոտիկ…զգում էի սրտի թրթիռով: Անգամ ջութակի, թավջութակի, դաշնամուրի, հարվածային գործիքների աններդաշնակ և բարձրահուհնչ անհամդրելիությունը չէր խլացնում սրտիս զարկերի արտառոց զիլ բաբախը…
Դեռ մինչև ընդմիջումը շատերը լքեցին, դահլիճն, իսկ դադարից հետո այն կիսով չափ դատարկվեց: Համերգի երկրորդ հատվածում՝ հատկապես Գոռ Հովհաննիսյանի ստեղծագործությունների կատարման ընթացքում, Քո ձանձրույթը ևս դարձավ անթաքույց, այն աստիճանի, որ Ինքդ խոստովանեցիր… Հավատացի ու հասկացա Քեզ, իսկ Դու… Դու նորից ՉՀԱՎԱՏԱՑԻՐ՝ ես չէի ձանձրանում, չէ՞ որ ՄԻԱՍԻՆ ԷԻՆՔ… Ավարտվեց երեկոն, շտապեցինք հեռանալ դահլիճից, բաժանվել իրարից. դա մեր վերջին հանդիպումն էր:
Դասական երաժշտության երեկոյի էիր հրավիրել: Շատերի՝ մեծ մասի, անգամ Քեզ համար այն անհետաքրքիր դարձավ: Իմ մասին չեմ խոսում, քանզի ես այդ համերգի հանդիսատեսը չէի. իմ բեմը Դու էիր: Բայց դահլիճում կային մարդիկ, այո′, թեպետ սակավաթիվ, բայց կային նրանք էլ, ովքեր գերված էին Գոռ Հովհաննիսյանի երաժշտությամբ…
Դասական երաժշտության երեկոյի էիր հրավիրել. երեկոն հասկանալ ու գնահատել էր պետք: Երանի՜ ամեն օր կրկնվի այդ ԵՐԵԿՈՆ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.