Հոկտեմբերի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Մուշեղ Հարությունյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության պետ Սամվել Հարությունյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Մուշեղ Հարությունյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է` սկսած 2001 թվականից, իսկ նույն դատարանի նախագահ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2014 թվականի հոկտեմբերի 25-ի հրամանագրով:
Շնորհավորելով Մուշեղ Հարությունյանին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդգծել է, որ նա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր աշխատելու տարիներին եղել է քրեական գործ քննող դատավորների լավագույն եռյակում:
Արման Մկրտումյանը հույս է հայտնել, որ նույն կերպ Մուշեղ Հարությունյանը կկատարի նաև դատանի նախագահի պարտականությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է նաև ՀՀ դատարանների ծանրաբեռնվածության հիմնախնդրին` նշելով, որ ինչպես բոլոր դատարաններում, այնպես էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ի համեմատ 2013 թվականի, կրկնակի աճել է քաղաքացիական գործերի թիվը` 2325-ից հասնելով 5000-ի: Ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա 2014 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտք եղած քրեական գործերի թիվը (222 գործ) գրեթե հավասարվել է ամբողջ 2013 թվականի ընթացքում քննված քրեական գործերի թվին (269 գործ):
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.