Հոկտեմբերի 30-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը հանդիպեց լրագրողներին: Նա լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
Այս տարվա ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված տասնչորս հանցագործություն է գրանցվել, որոնք բացահայտվել են:
Մտավոր սեփականության տարբեր տեսակներ կան, սակայն, ինչպես նշեց Արթուր Վարդերեսյանը, ոստիկանությունում ավելի հաճախ դիմում-բողոքներ են ստացվում ապրանքային եւ արդյունաբերական նշանների, արտոնագրերի ու հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ:
Մտավոր սեփականության ոլորտին առնչվող հանցագործությունների վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածները երեքն են. 158 հոդվածը պատիժ է սահմանում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, 159-ը՝ արտոնագրային իրավունքը խախտելու, 197-ը՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար:
Մեր երկրում ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերն ընդունված են, եւ օրենսդրությունն ընդհանուր առմամբ կարգավորում է մտավոր սեփականություն հանդիսացող օբյեկտների ստեղծման եւ օգտագործման հետ կապված հասարակական հարաբերությունները: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտը լիարժեք պաշտպանված չէ. մտավոր սեփականություն հանդիսացող դաշտի շատ ոլորտներում, օրինակ, չեն պահպանվում հեղինակային իրավունքները:
Ոստիկանությունն ակտիվ մասնակցում է մտավոր սեփականության ոլորտում բարեփոխումների գործընթացին՝ իրականացնելով օրենսդրության կատարելագործմանն ու ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների բացահայտմանն ուղղված միջոցառումներ: Մտավոր ոլորտն առավել պաշտպանված դարձնելու նկատառումով ոստիկանության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն քննարկվել է Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերով հանձնաժողովում եւ ոստիկանությունում լրամշակվելուց հետո կուղարկվի Ազգային Ժողով:
Արթուր Վարդերեսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.