ՀՀ գործող Սահմանադրությունը ԱԺ լուծարման շատ կոնկրետ դեպքեր է նախատեսում: Այդ դրույթները շարադրված են Սահմանադրության 74.1 կետում, որտեղ ասվում է.
«Հանրապետության Նախագահն արձակում է ԱԺ-ն, եթե ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:
Հանրապետության Նախագահը ԱԺ նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել ԱԺ-ն, եթե`
ա) ԱԺ-ն հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծերի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում»:
Վերը նշված բովանդակությունից բխում է, որ ԱԺ-ն հնարավոր է լուծարել միայն երկու դեպքում, եթե այն չի կարողանում կառավարություն ձևավորել, և եթե անգործունակ է: Այս նրբությունները էական են դառնում ոչ իշխանական եռյակի նոր ձևավորվող պահանջի համատեքստում: Նրանք կարծես թե պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե այդ պահանջը դիտարկում ենք Սահմանադրության տրամաբանությամբ, ստացվում է, որ նոր ընտրություններ տեղի կունենան, եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տա, և նոր կառավարությունը չկարողանա խորհրդարանում վստահոթյան քվե ստանալ, կամ էլ ուղղակի ԱԺ-ն երեք ամիս չկարողանա որոշումներ կայացնել, երեք ամիս անընդմեջ քվորում չունենա, կաթվածահար լինի:
Այս իմաստով` ոչ իշխանական եռյակը դեռևս չի պարզաբանել, թե ինչպես է պատրաստվում խորհրդարանական արտահերթ ընտրություններ ենթադրող իրավիճակ ստեղծել: Սրա համար կարծես թե անհրաժեշտ է, որ խորհրդարանի աշխատանքը բոյկոտեն ոչ միայն ընդիմությունն ու ոչ իշխանությունը, այլև հանրապետականները: Որովհետև, եթե միայն հանրապետականները մասնակցեն ԱԺ-ի նիստերին, կարող են քվորում ապահովել և քվեարկություններ անցկացնել: Առավել ևս` եթե ԱԺ գնան նաև դաշնակցականները և անկախները:
Հայկական Ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.