1988-ին Ազատության հրապարակի հարթակին կանգնած էր «Ղարաբաղ» կոմիտեն` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ: Ի պատիվ իրեն, «Ղարաբաղ» կոմիտեի և Հայաստանի ժողովրդի 1988-ի շարժումը հասավ Հայաստանի անկախության, հասավ նաև քաղաքական ազատությունների հաստատման, շուկայական տնտեսության ներդրման, խորհրդային դրվածքների վերացման, Արցախի պատերազմում հաղթանակի և այլն, բայց ամենաէականը` Հայաստանի անկախության: Բնականաբար, մարդը, որն առաջնորդել է Հայաստանի անկախացման շարժումը, այն էլ խորհրդային վայրագ և ամբողջատիրական կայսրության դեմ պայքարում, արդեն այնպիսի ծառայություն է մատուցել Հայաստանին ու նրա ժողովրդին, որ այլևս կարող է ասել կամ անել ինչ ուզի` իր արժեքը չի նսեմանա պատմության առջև: Բայց, այ, ժամանակակիցների աչքում կարող է նսեմանալ: Եվ այն, ինչ Տեր-Պետրոսյանն անում է այսօր, ինչ-որ առումով ներելի է իրեն և զվարճալի, ինչ-որ առումով` աններելի և դատապարտելի:
Ինչն է ներելի և զվարճալի
Բազմաթիվ մարդկանց ամեն արժանապատվությունից ցածր է թվում այն, որ Տեր-Պետրոսյանը, իր էությամբ ու կենսագրությամբ հանդերձ, կարող է նսեմանալ այնքան, որ հայտնի մականուն-բնութագիրն ունեցող Ծառուկյանի կողքին կանգնի և նրա հետ ներկայացումներ տա Թատերական հրապարակում: Բայց Տեր-Պետրոսյանը, որքան էլ նրա տարիքը գործոն է դարձել, դեռ քայլող դիակի չի վերածվել, որ գործելու և ինքն իրեն ինչ-որ բան ապացուցելու խանդավառությունը ստորադասի իր հանրային կերպարին չվնասելու մտահոգությանը: Մանավանդ մարդիկ որքան ծերանում են, այնքան անհագ է դառնում նրանց ողջ զգալու, գործելու ու կյանքն ապրելու ցանկությունը:
Այժմ Տեր-Պետրոսյանն ինչո՞վ է խանդավառված: Նրանով, որ ինքը կարողացել է հայտնի մականուն-բնութագրով Ծառուկյանին հասցնել իբր Սերժ Սարգսյանի դեմ խոսելու կամ, ավելի ճիշտ` կանգնելու հարթակում իշխանությունների հրաժարական պահանջողների կողքին: Տեր-Պետրոսյանը, թերևս, հրճվում է, որ իր քաղաքագիտական վերլուծությունը հասցրել է վիզուալ իրագործման: Ծերունական հրճվանք:
Իրականում Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն ինչի մասին էլ լիներ, այսօրվա եռյակի ներկայացումները Թատերական հրապարակում տարբեր պատճառներով ձեռնտու են բացառապես բոլոր կատարողներին, անգամ հրապարակում հավաքվող հանդիսատեսին: Եռյակի զավեշտախաղն ամենից ձեռնտու է իշխանություններին, քանի որ ցույց են տալիս, թե ինչպիսի սպառված, սկզբունքներից, նպատակներից ու արժեքներից զուրկ, իշխանատենչության մտասևեռմամբ քայլող, աշխարհաքաղաքական զարգացումներին ոչ ադեկվատ, դեմագոգ, Ուկրաինայի Յուլյա Տիմոշենկոյից միայն սեռային պատկանելությամբ տարբերվող ֆիգուրներ են դեգերում Հայաստանում՝ իբրև ընդդիմություն, որոնցով ներկա իշխանությանը փոխարինելը նույնքան անիմաստ սիզիփոսյան աշխատանք կլիներ, որքան, դիցուք, Վիկտոր Յանուկովիչին Յուլյա Տիմոշենկոյով փոխարինելը: Քանի դեռ եռյակն է ասպարեզում, իշխանությունների անդորրն ապահովված է:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.