Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ 20-ամյա նորագույն պատմությունը վկայում է, որ իրավական ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքների գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Վերջինը չի կարող լինել սոսկ բարի ցանկություն, այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության, մշակույթի անհրաժեշտ միջավայր: Այս մասին ասված էր սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահի ողջույնի խոսքում, որը ընթերցեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների սահմանադրագետներ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր’ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը: Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան խորհրդաժողովները բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել: Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապը իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ». ասված էր նախագահի ուղերձում:
Նախագահի խոսքով’ հնարավոր չէ մեկ օրում հասնել վերոգրյալին, այլ հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարևորագույն խնդիր դառնա, լինի քաղաքական մտածողության շարժիչ ուժը և անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսևորումների անբաժան և երաշխավորված ուղեկիցը համարվի:
«Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարևորվում է’ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումներին: Ընդամենը օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Այն քննարկվել ու հավանության է արժանացել նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում ու առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու: Դժվար է վերջին 20 տարում մեծ փորձությունների դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ: Դրան կարելի է հասնել’ երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ’ ճիշտ դասեր քաղելով նաև միջազգային հարության ու հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից:
Ես առիթ եմ ունեցել շեշտելու’ մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Սահմանադրություն, որն ունենա արժեքաբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:
Անշուշտ, նման սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը և դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդիրների շուրջ երևանյան խորհրդաժողովում ներկայացվող զեկույցներն ու ելույթներն օգտակար դերակատություն կուենան թե սահմանադրական զարգացումների ու թե սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից»,-նշված էր Նախագահի ողջույնի խոսում:
Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովը’ «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով, անցկացվում է հոկտեմբերի 23-25-ին:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.