Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ եռյակի սկսած գործընթացը ժամանակի պահանջն է, սակայն միաժամանակ մտահոգված է ռուսական մամուլի արձագանքներից, թե հանրահավաքն ուղղված է Մաքսային միության դեմ։
Tert.am-ի հետ զրույցում Եղիազարյանը կարծիք հայտնեց, թե սա նման է դիվերսիայի, որն արվում է «Ժառանգության» միջոցով։ «Ես եռյակի հետ հույսեր չեմ փայփայում, բայց երկյակի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վրա հույս ունեմ, և դրա մասին ասել եմ, որ ժամանակն ուղղումներ կմտցնի, սա իմ կարծիքն է։ Չի կարելի ժողովրդի ոչնչացումն ուղղել մի բանի, որը որևէ կապ չունի, կոնկրետ Մաքսային միության հետ, սա ավելի շատ նման է դիվերսիայի»,- ասաց նա՝ հիշեցնելով ռուսական մամուլի հրապարակումն այն մասին, որ ավելի քան 20 000 ընդդիմադիր դեմ էր դուրս եկել ՄՄ-ին, ինչը, սակայն մեր զրուցակիցը պնդեց, թե բացարձակ սուտ է, չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մաքսայինին դեմ ելույթին։
«Հետևելով ելույթներին՝ հասկացա, որ այնտեղ օգտագործվում է «Ժառանգության» ֆակտորը և Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը»,- ասաց նա և հավելեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նույն ոգով շարունակի և« համաժողովրդական շարժումն իր ողջ թափով օգտագործի իր ցանկությունների դերակատարության համար, ապա չարաչար կսխալվի, և, ի վերջո, մյուս երկու ուժերը նրան կասեն՝ ոչ։
«Համենայն դեպս ես այդպես եմ սպասում, որ հաջորդ հանրահավաքին նա նման հարցեր չի արծարծի։ Հանրահավաքը ՄՄ-ի դեմ ուղղված չէ, հանրահավաքն ուղղված է այս խայտառակ իրականությանը, ինչի մեջ մենք ապրում ենք»,- ասաց նա։
Հարցին, թե հնարավոր է, ըստ այդ տրամաբանության, եռյակի ևս մեկ ուժ տրոհվի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ միանշանակ իմ կարծիքն ասել, որ եթե նա նույն ոգով շարունակի, ինձ թվում է, որ եռյակի հետ այդ կարգավիճակով ճանապարհ չունի անցնելու»։
Իսկ հարցին, թե երկյակի ելույթներում հակասական կարծիքներ չկան, պատասխանեց. «Ամեն ինչ ավելի քան հստակ է, ավելին՝ իմ կարծիքով Սերժ Սարգսյանն էլ է ընդդիմադիր արդեն։ Ես ձեզ հիմա հայտնություն եմ ասում, որ Սերժ Սարգսյան ինքն էլ է ընդդիմության անդամ և ինքն էլ է հասկանում, որ այսպես չի կարող երկիրը կառավարել»,- ասաց նա։
Գուրգեն Եղիազարյանը ամեն դեպքում չի համարում, թե սա հերթական շարժումն է, որը հաջորդում է 2008թ-ի սկսած շարժմանը։ «Իշխանությունները հենց այդ ժամանակ իրենց գառան դիմակը պատռեցին, ասելով որ մենք գառների հետ գործ չունենք, այլ գործ ունենք կատաղած գայլերի ոհմակի հետ»,- ասաց նա։
Նախկին ՀԱԿ դաշինքի անդամը նշեց, թե ինքը կողմ է լինելու ցանկացած քայլի, որը կնախաձեռնի ՀԱԿ-ը։ Մեր դիտարկմանը, թե այսինքն՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումն է, ուրեմն այլևս քննության ենթակա չէ, Եղիազարյանը պատասխանեց. «Ոչ թե քննության ենթակա չէ, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ողջ ընթացքում ապացուցել է, որ լրջագույնս մտահոգված է մեր երկիր ապագայով»։
Իսկ հարցին,թե այդ դեպքում ինչու չի մասնակցում գործընթացին, պատասխանեց. «Այնտեղ երեք կուսակցություններ էին մասնակցում, որից մեկին՝ «Ժառանգությանը», ես անընդհատ քննադատել եմ և հիմա ես չեմ իմանում, ինֆորմացիա չունեմ «Ժառանգության» և մյուսների մասին, գաղափար անգամ չունեմ, եթե գաղափար չունեմ, ինչպե՞ս պետք է մասնակցեմ»։
Թերթ.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.