«Իսլամական պետությունը» (ԻՊ) հիմա էլ պատերազմ է հայտարարել «Թվիթերի» դեմ: Պատճառն այն է, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել՝ արգելափակել ծայրահեղական կառույցի հետ կապ ունեցող և նրա քարոզչությունն իրականացող օգտատերերի հաշիվները, ինչից հետո ԻՊ-ի հետ կապ ունեցող մի շարք օգտատերեր հենց ցանցում կոչ են արել՝ սպանել «Թվիթերի» աշխատակիցներին և ղեկավարության ներկայացուցիչներին:
Ինչպես հենց «Թվիթերի» գլխավոր տնօրեն Դիք Կոստելոն է նշել, բավականաչափ դժվար է պահպանել հավասարակշռությունը համացանցի օգտատերերի համար ազատ և բաց, իշխանությունների միջամտությունից զերծ հարթություն ստեղծելու ցանկության և այնպիսի ջանքերի միջև, որպեսզի նման զանգվածային հարթությունները չդառնան գործիք ԻՊ-ի բնույթի կազմակերպությունների համար:
Ինչ խոսք, պետք է նշել, որ լավ ծրագրված և գրագետ կերպով իրականացվող համացանցային գործունեությունն իսլամականներին բնորոշ գործելաոճի և նրանց արձանագրած հաջողությունների կարևորագույն բաղադրչներից մեկն է՝ հատկապես որպես կառույցի շարքերի համալրումների ապահովման եղանակներից մեկն: Այդ իսկ պատճառով, ԻՊ-ի քարոզչամեքենայի գործունեության արգելափակումը նաև վիրտուալ աշխարհում ևս առանցքային նշանակություն ունի կառույցի դեմ հայտարարված լայնամասշտաբ պատերազմի շրջանակներում, քանի որ ԻՊ-ին շոշափելի վնաս հասցնելու գործում չափազանց կարևոր է համապարփակ պայքարի իրականացումն. այսինքն էական են ոչ միայն ռազմական գործողությունները, տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացումն, այլև՝ կառույցի համալրման, նրա գործունեության քարոզչությունն իրականացնող ցանցային կառույցների, նաև վիրտուալ դաշտում գործող բջիջների արգելափակման գործընթացը, քանի որ հենց վերջին եղանակով են իրականացվում ԻՊ-ի մասնագետների կողմից պատրաստվող նպատակային ուղղվածություն և թիրախային իսլամական հասարակական շերտերին ուղղված տեսանյութերի տարածումը, հաճախ նաև՝ պոտենցյալ զինյալների հավաքագրման գործընթացը:
Եվ այս համատեքստում, որքան օրինաչափ է կառույցի դեմ իրականացվող գործողությունները նաև վիրտուալ հարթությունում, նույնքան էլ սպասելի է իսլամականների կողմից պատասխան հակաքայլերի հնարավորությունը:
Իսկ նման պատասխանների հավանական եղանակներից մեկը հռչակվում է, ոչ ավել, ոչ պակաս հենց սոցիալական ցանցի ղեկավարությանն ուղարկցած հաղորդագրություններից մեկում՝ ««Թվիթերի» ղեկավարությունը պետք է իմանա, որ եթե այն չկանգնեցնի վիրտուալ աշխարհում մեր դեմ իրականացվող արշավը, մենք նրանց դեմ կսկսենք իսկական պատերազմ իրական աշխարհում»:
Արմեն Պոտրոսյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.