Ընդդիմադիր երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», Երևանի Ազատության հրապարակում անցկացնում են համապետական հանրահավաք։
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
Նա նշեց, որ իր ողջ ասելիքը նա կարտահայտի հաջորդ հանրահավաքին:
«Երբեք ու երբեք չի եղել՝ ինչ-որ բան հայտարարեմ ու իմ հայտարարությունից հետ կագնեմ: Ինչ այստեղ ասելու եմ, ես կատարելու եմ: Ես այսօր լսելու եմ իմ կոլեգաների ելույթները և ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին»,-ասել է նա:
***
«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարել է, որ այսօրվանից նորաստեղծ շարժումը գլխավորելու են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը։
«Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում, Դաշնակցությունը ինչ-ինչ նկատառումներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը։ Ինչևիցե, կարևորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը ու ավելացրեց. «Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց:
…Սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում թե՛ հայ ժողովրդի, թե՛ նաև արտաքին աշխարհի աչքում։ Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ է երկրի և ժողովրդի համար, իսկ նրա գոյության երկարաձգումը՝ անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը շուտափույթ և ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացման փաթեթային, թե փուլային տարբերակներին, կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ապա այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքում»:
***
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ միայն լեգիտիմ իշխանությունը կարող է հաշվետու լինել ժողովրդին, չունենալ քաղբանտարկայլներ, չհեգնել Շանթ Հարությունյանին, Վալոդյա Ավետիսյանին և Վարդան Պետրոսյանին:
Անդրադառնալով այսօր Հայաստանի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուն, Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծել է, որ հերթական անգամ արհամարհվեց ժողովրդի ձայնը:
***
Ելույթով հանդես է եկել նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Ակնհայտ է, որ մեր երկրում չկա ո՛չ սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջ, ո՛չ էլ անհրաժեշտություն: Չկա, քանի որ այն ծանր վիճակը, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված չէ դրանով: Ի՞նչ իմաստ ունեն այդ փոփոխությունները, եթե շարունակաբար իշխանությունը բռնազավթվում է մի խումբ մարդկանց կողմից»:
***
Հանրահավաքին հաջորդած երթն ավարտվել է: Երթի մասնակիցները վերադարձել են Ազատության հրապարակ: Հրապարակ է եկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը երթից հետո հեռացան:
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.