«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:
Որակավորման շնորհման նպատակն է բացահայտել զիված ուժերի առավել պատրաստականություն ունեցող զինծառայողներին, հատուկ առաջադրանքների միջոցով բարձրացնել նրանց մարտավարամասնագիտական ունակությունները, տեսական ու գործնական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել գործնական կարողությունները մարտական խնդիրների պլանավորման, կազմակերպման և իրականացման ուղղությամբ, պատրաստել զինծառայողներին արտակարգ իրավիճակներում ինքնուրույն մարտական խնդիրներ կատարելուն, զարգացնել արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների կատարման ունակությունները:
Ստուգատեսի ընթացքում նախատեսված էին օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքներ, պարաշյուտային թռիչքներ, վարժություններ կրակային պատրաստության` նախնական հրաձգության և ստուգողական հրաձգության պարապմունքեր, զենքի քանդման-հավաքման վարժություններ, արգելագոտու հաղթահարում, որի միջոցով ստուգվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստականության մակարդակը, վարժությունների կատարում` ուղեկցված անսպասելի պայթյուններով, ուսումնական փամփուշտների միջոցով հրաձգությամբ և այլն: Մրցույթի ամփոփիչ փուլում նախատեսված էր երթարշավ արգելքների հաղթահարմամբ և լրիվ հանդերձավորմամբ: Երթարշավի ընթացքում մասնակիցներին տրվել են անսպասելի առաջադրանքներ` ջրային գոտու, թունավոր նյութերով վարակված տարածքի հաղթահարում և այլն:
Հոկտեմբերի 4-ին կայացել է «Դյուցազն» որակավորման կարգի շնորհման համաբանակային մրցույթի վերջին` «Ուսումնական մենամարտ» փուլն ու մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:
Ստուգատեսի եզրափակիչ փուլի ընթացքին հետևել և մասնակիցներին ողջունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Եզրափակիչ փուլի ավարտին հաջորդել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: 17 զինծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստացել են վաստակած պարգևը` «Դյուցազն» որակավորման կարգը:
Շնորհավորելով զինծառայողներին և Զինված ուժերի ղեկավարության անունից երախտագիտություն հայտնելով անձնվեր ծառայության համար` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրականում հաղթողներ և պարտվողներ չկան, քանի որ մրցույթին մասնակցությունն արդեն իսկ վկայում է զինծառայողների մարտավարամասնագիտական բարձր կարողությունների մասին: Սեյրան Օհանյանը նաև հույս է հայտնել, որ «Դյուցազն» որակավորում ստացած զինծառայողների օրինակը վարակիչ կլինի մյուսների համար:
ՀՀ պաշտպանության նախարարություն
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.