Սեպտեմբերի 27-ին և 28-ին Աղվերանում ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողների համար Դասընթաց էր կազմակերպել «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, «Տեղեկատվության անվտանգությունն ու իրավունքը» թեմայով:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը նշեց, որ այսօր, ցավոք, նվազել է ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողների թիվը, սակայն հույս հայտնեց, որ ապագայում՝ այդ ոլորտի վերաբերյալ ավելի մեծ հետաքրքրություն կլինի, իսկ իրենց նպատակն է ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ լրագրողներին տրամադրել համացանցում անվտանգությանը և իրավունքին վերաբերող հիմնարար գիտելիքներ և բարձրացնել նրանց ցանցային գրագիտության մակարդակը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյն իր հերթին ասաց, որ իրենք կարևորում են նման միջոցառումները և մեծ ոգևորությամբ են աջակցում:
«Ես հասկացել եմ, որ տեղեկատվությունը կարևոր առանցքային հարց է ժողովրդավարացման համար: Այս ոլորտը շատ փոխվել է, ու շարունակում է փոխվել, և ես նկատել եմ, որ շատ դժվար է հասնել այդ փոփոխություններին: Խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական միջոցներին, այլև այն դեպքերին, երբ մենք ունենում ենք կամ շատ քիչ, կամ չափազանց շատ տեղեկատվություն: Հայաստանը փորձում է ստեղծել ժողովրդավարական պետություն, և շատ կարևոր է լրագրողի դերը, քանի որ նրանք են իրազեկում հասարակությանը»,-ասաց ՄակՔոյը:
Դասընթացը սկսեց մեդիա ոլորտի փորձագետ Արթուր Պապյանը, որը լրագրողների համար բացահայտեց փոխակերպվող մեդիայի մանրամասները, ինչպես նաև ծանոթացրեց համացանցում լրագրողների ազատ արտահայտվելու սահմաններին:
Նրա խոսքով, մեդիան անպայման պետք է փոխակերպվի, պետք է ադապտացվի, գովազդ վաճառի, ամեն պլատֆորմի համար կարողանա լինել ներկայանալի:
Արթուր Պապյանը հետաքրքիր դիտարկում արեց. «Ձեզ թվում է, թե երբ ֆեյսբուքը տարածում է լուրը, ապա ձեզ դրանով մեծ օգուտ է տալիս, սակայն մյուս կողմից, իրենք այդ կերպ ավելի մեծ թվով գումարներ են վաստակում՝ աուդիտորիան մեծացնելով ու գովազդներ ձեռք բերելով»:
Կիբերտարածության իրավական կարգավորման, խոսքի ազատության իրավական սահմանման, համացանցում անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի մասին խոսեց իրավաբան Արա Ղազարյանը:
Նա փոխանցեց, որ կիբերհանցագործությունը բաժանվում է 4 խմբի.
1.Համակարգչային տվյալների մեջ առանց թույլտվության մուտք գործելը.
2. Երկրորդ խմբում են համակարգչային միջոցների օգտագործմանն առնչվող հանցագործությունները, որոնց թվին են դասվում համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված կեղծիքն ու խարդախությունը:
3. Երրորդ խմբում են մանկական պոռնոգրաֆիայի հրապարակումը.
4. Հեղինակային և հարակից իրավունքների խախտման հետ կապված հանցագործությունները:
Արա Ղազարյանն ընդգծեց, որ ազատ խոսքի բոլոր սկզբունքները, որ մինչև այժմ սահմանվել են ՄԻԱԿ-ի կողմից հավասարապես կիրառելի են համացանցի նկատմամբ, սակայն կոնվեցիայի «ներկա պայմանների» լույսի ներքո, մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները՝ որպես տեղեկություններ տարածելու ժամանակակից միջոց:
Ինտերնետի մատչելիությունը մարդու իրավունքն է, հետևաբար համացանցում տեղադրված ինֆորմացիայի ազդեցությունը բազմապատկվում է, և բոլորը, այդ թվում անչափահասները, կարողանում են մուտք գործել համացանց:
ՏՏ ոլորտի մասնագետներ Միքայել Ղազարյանը և Սամվել Մարտիրոսյանը խոսեցին ցանցային անվտանգության ապահովման գործընթացի մասին, այդ թվում՝ ներկայացրեցին, թե ինչպես պետք է համակարգիչը պաշտպանել վիրուսներից, և ինչպես պահպանել WiFi-ի անվտանգության կանոնները:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ համակարգիչը վիրուսներից 100 տոկոսով պաշտպանել հնարավոր չէ, սակայն ևս մեկ անգամ կոչ արեց անծանոթ լինկերը չսեղմել: Ըստ նրա, վիրուսների տարածման հիմնական պատճառն այն է, որ որոշ ֆիրմաներ որոշ պետությունների համար են ստեղծում այդ վիրուսները, իսկ մարդիկ, հաճախ չգիտակցելով, սեղմում են:
Փորձագետները խորհուրդ տվեցին հասարակական վայրերում հնարավորինս քիչ օգտվել WiFi ծառայությունից, քանի որ այդ կերպ վտանգը, որը կարող է ներթափացեն ձեր տվյալների մեջ, ավելի մեծ է:
«Հայկական Վարկած»-ը հարց ուղղեց Սամվել Մարտիրոսյանին, թե արդյո՞ք Հայաստանում կան կայքեր, որոնք գրանցում են հայկական կայքերի այցելությունները և վարկանշում դրանք:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում նման կայք այլևս չկա.
«Circle.am-ն էր, որն այլևս չկա, ասում էին, թե գումարի վրա է հիմնված, բայց ես ճանաչելով համակարգի հիմնադրին, կարծում եմ, որ նա նման բանի ընդունակ չէր: Իսկ համաշխարհային մասշտաբով կան, որոնք զբաղվում եմ աշխարհի բոլոր կայքերի վիճակագրությամբ, դրանք են՝ alexa.com, similarweb.com»,-տեղեկացրեց Սամվել Մարտիրոսյանը:
Մասնակիցները Skype-ով կապ հաստատեցին նաև մոսկվայաբնակ իրավաբան, իրավապաշտպան Սարգիս Դարբինյանի հետ, որը խոսեց Ռուսաստանում օգտատերերի իրավունքների և վերջին շրջանում համացանցում կիրառվող սահմանափակումների մասին:
Դասընթացի վերջում լրագրողները մասնագետների օգնությամբ գործնական աշխատանք կատարեցին, դիտեցին ֆիլմեր, որոնք վերաբերում են ցանցային անվտանգությանը:
Աննա Սարգսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.