Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս:
Բայց այս նշանակումով վիրավորել են ոչ թե իմ անձը, այլ ինձ՝ որպես քաղաքացու: Վիրավորել են նաև բոլոր հայաստանցիների արժանապատվությունը, առավել ևս՝ Լիսկայից ու նրա ընտանիքից տուժած Սյունիքի հազարավոր բնակիչներին:
Իսկ երկրորդ զգացմունքն ամոթն է, որ ես չեմ կարողացել կանխել այդ սկանդալային դեմքի նշանակումը: Իմ գրիչով, իմ խոսքով ի վիճակի չեղա պաշտպանել սյունեցիներին նոր հարստահարումներից, ունեցվածքի զավթումից, դանակահարություններից, բռնաբարություններից, ծեծից:
Ես իմ դիրքում քիչ թե շատ ապահովված եմ՝ անվտանգության տեսանկյունից, իսկ Սյունիքի ժողովուրդը կրկին Լիսկայի, նրա ընտանիքի և նրա «թիկնազորի» ահաբեկման վտանգի տակ է:
Վաղը տեղի կունենա նրա «գահին բազմելու» արարողությունը: Կերակրատաշտին մոտ կանգնած մի խումբ պնակալեզներ նրան կփառաբանեն: Մնացածները կլռեն, կվախենան ձայն հանել, որովհետև այլ մարզերում «ձայն հանելու» համար կարող են հետապնդել, մարդիկ գուցե աշխատավայրում կամ բիզնեսում խնդիրներ ունենան, բայց Սյունիքում ընդվզման նշաններ ցույց տալը հղի է զուտ ֆիզիկական անվտանգության սպառնալիքներով: Ոչ, մարդիկ դուրս չեն գա փողոց՝ բողոքելու Լիսկայի նշանակման դեմ, նրանք ավելի շուտ կմտածեն Հայաստանից հեռանալու մասին: Դա է ամենասարսափելին: Թե ինչու է իշխանությունը որոշել դիմել այս քայլին՝ կան տարբեր վարկածներ: Ոմանք ասում են, որ դա պարզապես «ուժի ցուցադրում է»՝ ինչքան էլ բողոքեք, ինչ էլ ասեք, մենք մեր «գալավարեզին» կպահենք մինչև վերջ: Կա նաև կարծիք, որ Լիսկան պետք է հանդես գա որոշակի քաղաքական զարգացումների դեպքում իր չափազանց յուրահատուկ դերակատարությամբ: Հիշենք, օրինակ, որ 1995 թվականից սկսած՝ բոլոր տեսակի «ընտրությունների» ժամանակ ծեծուջարդի, բռնությունների տոկոսը Սյունիքում ամենաբարձրն էր: Երկուսն էլ հնարավոր է:
Ուզում եմ մեջբերել նաև «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի բացատրությունը. «Լիսկան Սյունիքի իր հանքը վաճառեց 47 մլն դոլարով: Նա «բաժանել է» այդ փողը, մի փոքր մասը, իհարկե, մնացել է իրեն: Նա իր միսիան չի ավարտել, նա էլի հանքավայրեր ունի, էլի պիտի վաճառի, նորից բաժանի: Լիսկայի վերանշանակման «գաղտնիքը» ընդամենը սա է, փող, շատ փող, ավելի շատ փող»: Ոչ մի բան, իհարկե, չի բացառվում: Մի բան է ակնհայտ. մենք՝ Հայաստանի հասարակությունը, և ես անձամբ չկարողացանք կանխել այդ վերանշանակումը: Ներեցեք, սյունեցիներ:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.