Արտերկրում հավատարմագրված հյուպատոսական ծառայողները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ իրենց գործունեության մի զգալի մասը նվիրված է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ ընդունելուն: Նման բան վերջին շրջանում տարածված է հատկապես Ռուսաստանում, որտեղ էականորեն հեշտացված է քաղաքացիություն ստանալու կարգը:
Այս երևույթը նկատելի է հենց Հայաստանում, որտեղ հազարավոր, եթե ոչ ավելի, մարդիկ են ապրում Ռուսաստանի Դաշնության անձնագրերով: Այդ մարդիկ ազգությամբ հայ են, ծնվել և մեծացել են այստեղ, հաճախ ապրում են այստեղ, բայց Ռուսաստանի քաղաքացի են: Ի՞նչն է նրանց մղում գնալ նման քայլի. թոշակառուները սա անում են անհամեմատ ավելի բարձր թոշակ ստանալու համար: Զինված ուժերի, ոստիկանության, հատուկ ծառայությունների վետերանները` ավելի լայն արտոնություններից օգտվելու համար: Մյուսները, ովքեր խոպան են գնում կամ բիզնես ունեն Ռուսաստանում, ավելի հանգիստ պայմաններում իրենց գործունեությունը ծավալելու համար:
Իսկ ինչո՞ւ է այս ամենը թույլ տալիս Ռուսաստանը, ի՞նչ է, այդ երկիրը ստեղծագործական հաճո՞ւյք է ստանում տասնյակ հազարավոր օտարերկրացիների թոշակ կամ արտոնություններ տալով կամ էլ աջուձախ անձնագրեր բաժանելով: Ոչ, իհարկե: Մանավանդ այսօրվա` պատճառաբանելով, որ դա անում ես քո քաղաքացիներին պաշտպանելու նպատակով:
Էլ չենք ասում, որ նման իրավիճակում հայտնված երկրների քաղաքացիները հաճախ աստիճանաբար զրկվում են քաղաքացիական կամքից, որովհետև ճիշտ է, նրանք տանը հայկական անձնագիր էլ ունեն, բայց իրենց զգում են ավելի շատ օտար երկրի քաղաքացի, որովհետև այդ օտար երկիրն ավելի շատ բան է տալիս իրենց թե նյութական և թե ոչ նյութական առումով»,-գրում է թերթը։
Ռուսաստանի համար դա կոնկրետ քաղաքական լծակ է, որովհետևի եթե մի երկրում տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր քաղաքացիներ ունես ապրող, կարող ես ցանկացած կերպ միջամտել նրա գործերին:
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.