Հարցազրույց ԵՊՀ-ի պրոֆեսոր, մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի անդամ, դատական փորձագետ — հոգեբան, արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ Էլդա Գրինի հետ ,որը շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են:
—Որպես դատական փորձագետ –հոգեբան, ի՞նչ յուրահատկություն կա հանցագործություն գործած կանաց և տղամարդկանց արաքներում. դաժանություն, կտրուկություն, հետևողականություն, վրեժխնդրություն. նրանցից որի ՞ մոտ ո՞ր հատկանիշն է սրված:
-Եթե խոսքը գնում է սպանության կամ ինչ-որ ծանր հանցագործության մասին, ապա տղամարդկանց մոտ ավելի հաճախ են պատահական, սիտուատիվ կամ իրավիճակային հանցագործությունները:Կնոջ հետ համարյա երբեք այդպիսի իրավիճակներ չեն լինում: Կինը հիմնականում գործում է մտածված, նրան ավելի հատուկ է վրեժխնդրությունը:
Իհարկե, կանանց մոտ ևս պատահում են իրավիճակային հանցագործություններ, բայց դա հազվադեպ է լինում:
— Հայաստանում ցմահ ազատազրկվածների թիվը մեծ է: Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է փոփոխել մարդու համար ամենածանր պատժի՝ցմահ ազատազրկման հարցում:
-Ես չեմ տեսնում ինչ-որ տրամաբանություն,երբ դատապարտում են ցմահ, ես կարծում եմ, որ եթե հնարավոր է, ապա կարելի է տալ մինչև ցմահ՝ թեկուզև ամենաբարձր պատիժը, բայց չհասցնել ցմահի, որովհետև ցմահը թեկուզ ունի օրենք, որ քսան տարուց հետո վերանայվում է, բայց դա շատ հազվադեպ է լինում և պարզ էլ չէ՝ ինչպես է վերջանում այդ վերանայումը: Բացի այդ, կա ոչ միայն կարծիք, այլ նաև ստույգ տվյալ, որ պատիժը ազդում է ազատազրկումից հետո մինչև յոթ տարի, դրանից հետո բանտարկյալները այնքան են ադապտացվում ազատազրկման պայմաններին, որ պատիժն այլևս չի էլ ազդում: Նրանք ադապտացվում են բանտային օրենքներին: Իսկ մարդուն դատապարտում և պատժում են նրան ուղղելու համար:
—Նախկին դատապարտյալներն անլուծելի դժվարությունների են բախվում ազատության մեջ: Այսօր, ցավոք, ոչ պետական, ոչ էլ հասարակական տիրույթում նախկին դատապարտյալների խնդիրները չեն ուսումնասիրվում, ու դրանց որևէ լուծում չի տրվում, կա՞ պետական կամ որևէ այլ ծրագիր նրանց հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, և ի՞նչ վիճակում է գտնվում այդ հարցը.
— Ցավոք, այսօր նախկին դատապարտյալների խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: Բանտից դուրս գալով՝ նրանք բախվում են բազում խնդիրների.աշխատանք գտնելը ևս նրանց համար ավելի դժվար է, քանի որ գործատուները նախընտրում են աշխատանք տալ այսպես ասած՝ «մաքուր անցյալ» ունեցող մարդկանց:Այդ պատճառով նրանք կրկին հանցագործություն են կատարում, որպեսզի նորից դատապարտվեն, որովհետև այդ կյանքը նրանց թվում է ավելի հեշտ ու ավելի ընդունելի: Նաև դա է պատճառը,որ այսօր գնալով ավելանում է կրկնահանցագործությունների թիվը:
— Հետադարձ հայացք գցելով տարիների ձեր ամբողջ հարուստ կենսափորձին՝ ինչ կասեիք՝ ո՞րն է կարևորը մարդու կյանքում,ինչպես պետք է ապրի նա հետո չզղջալու, կամ գոնե կյանքը իզուր անցկացրած չհամարելու համար:
-Կյանքին չպետք է նայել եսասիրական հայացքով, պետք է հնարավորինս շատ բարին գործել, որովհետև դա հեշտացնում է մարդու կյանքը: Օգնելով ուրիշին՝ ինքդ բավարարված ես զգում, անկախ նրանից՝ նա կփոխհատուցի քո բարությունը, թե՝ ոչ: Բայց դա պահանջում է դաստիարակություն, որովհետև այսօր մարդիկ ներքուստ դարձել են փոքր ինչ ագրեսիվ: Նույնիսկ,եթե ցույց չեն տալիս իրենց ագրեսիվությունը,ապա դա արտացոլվում է վերբալ՝ այսինքն խոսքի,վերաբերմունքի մեջ, որն, իհարկե, օրենքի սահմաններից դուրս չէ, բայց բոլոր դեպքերում տգեղ արարք է: Պետք է մարդն ինքն իրեն դաստիարակի և կյանքին այլ աչքերով նայի: Պետք է նաև ավելի սիրել և հասկանալ գրականությունը,սիրել և հասկանալ դիմացինին: Մեզ մոտ հիմա սոցիալական ահավոր անջրպետ կա. մի կողմից շատ հարուստներն են, մյուս կողմից՝ չքավորները և դա կրկին առաջացնում է ագրեսիա, որովհետև այդ երկու խմբերը խոսում են տարբեր լեզուներով և տարբեր տեսակ են մտածում և դուրս է գալիս, որ նույն քաղաքում տարբեր խմբավորումներ կան, որոնք երբեք իրար չեն կարող հասկանալ: Այստեղից էլ հաճախ կոնֆլիկտ է առաջանում և այդ պատճառով էլ՝ նաև հանցագործություն: Եթե ամեն մի մարդ կարողանա իր մեջի դրական գծերը բացահայտել և դրսևորել, եթե ամեն մեկը պայքարի հանուն ինչ-որ լավ բանի, ապա կարծում եմ, որ ինչ որ մի բան կստացվի,իսկ եթե նստեն ու փնովեն, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բացի այդ, մենք երբեմն շատ ենք փնովում հենց մեր ազգը, եկեք ավելի խորը նայենք ու տեսնենք՝ որքան լավն է մեր ազգը, սկսած նրանից, որ մեր ազգը օժտված է ամեն ինչ արարելու ձիրքով, զարմանալորեն գթասիրտ է, ինքանզոհ:
Ուզում եմ բերել մեր հայ ծնողների օրինակը.մեր ծնողներին, եթե համեմատենք որոշ այլ ազգերի ծնողների հետ, ուղղակի զարմանալի է, թե որքան շատ են մերոնք մտածում իրենց զավակների մասին, որքան են օգնում նրանց, եսասիրական նշույլ անգամ չկա, այնինչ արտասահմանում այլ պատկեր է: Կուզեի բերել Ջեկ Լոնդոնի օրինակը. փոքր ժամանակ Ջեկ Լոնդոնը անհետացավ, նրան ոչ ոք չփնտրեց, հայտնվեց վեց տարի անց ու մայրը նրան տեսնելով ասաց. «Ջեկ դու ողջ ե՞ս, մենք գիտեինք՝ դու մահացել ես, դե լավ է, որ ողջ ես, ուրեմն անցի՛ր աշխատանքի ու պահի՛ր մեր ընտանիքը, որովհետև քո հայրը մահացել է»:
Երբ այս տողերը կարդացի՝ ուղղակի զարմացա: Իսկ հայը դողում է իր զավակի համար ու մենք պետք է հպարտանանք դրանով: Գիտեք՝անձամբ ես հույս ունեմ,որ մի օր հայի մեջ կգերակշռի իր դրական հատկանիշները, որոնք,անշուշտ շատ են: Մենք պետք է լցվենք լավատեսությամբ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Եվ, եթե բոլորը հուսան ու հավատան,ապա դա կդառնա դրական ուժ, դրական էներգիա և ամեն ինչ մեր կյանքում կգնա դեպի լավը:
Սեդա Ավետիսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.