Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի սեպտեմբերի 20-ի Ա նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ԵՆԺ-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցական-ներկայացուցչական ժողովների կարևորությանը` Հայ Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարման և եկեղեցական կյանքը կանոնական սկզբունքների վրա խարսխելու առումով: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն մշատապես աջակցելու և նրա առաքելությանը զորավիգ լինելու համար: Վեհափառ Հայրապետը նաև իր բարեմաղթանքները բերեց տիար Սերժ Սարգսյանին:
Այնուհետև ժողովականներին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյունավետ աշխատանք մաղթելով Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատվիրակությունների և թեմերի պատգամավորներին ուղղված խոսքում ՀՀ նախագահը մեկ անգամ ևս իր և Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն հայտնեց հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև ժողովականների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցի-պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, Սիրիայից հայրենիք տեղափոխված հայորդիներին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման համար պետության կողմից իրականացվող աշխատանքներին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին:
Վերջում Նորին Սրբությունը վերստին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին այցի համար` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր բոլոր թեմերով և կառույցներով պիտի շարունակի օգտակարություն բերել և սատարել հայրենի պետությանը` մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների ու դժվարությունների հաղթահարման և հայ ժողովրդի բոլոր նվիրական իղձերի իրականացման ճանապարհին:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.