Օրեր առաջ ATV հեռուստաընկերությունում եթեր հեռարձակվեց նոր հաղորդաշար՝ «Սպիտակ անկյուն», որը վարում է Հրաչուհի Ութմազյանը: «Հայկական Վարկածը» այդ թեմայի շուրջ զրուցեց նրա հետ:
—Որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս առաջացավ հաղորդման մտահաղացումը
-Մտահաղացումը եղել է հաղորդման պրոդյուսր Սերինե Ղազարյանինը: Առաջարկը ստացել եմ ATV հեռուստաընկերության տնօրեն Վահագն Խաչատրյանից: Ինձ համար հետաքրքիր էր վերադարձս ATV, որովհետև ես 2009թ-ից դեռևս աշխատում էի անտեղ, «Cosmopolitan» ամսագրի բացվելու հետ կապված ժամանակավորապես լքեցի ալիքը, հետո վերադադարձա «Cosmic show»-ով, հետո մոտ մեկ տարի եթերում չէի: Սա վերադարձ էր: Ինչպես ընկերներս են ասում. «Վերադարձար տուն»:
-Ինչու՞ չշարունակվեց «Cosmic show»-ն.
— «Cosmic show»-ն կարծես իր ժամանակն ապրեց. մեկուկես տարի եթերում էր, իսկ ամեն ինչ ինչ-որ պահի պետք է ավարտվի և տեղը զիջի մեկ այլ բանի: Ինձ համար ևս դա այդպես էր: Ես վարդագույն տաղավարից տեղափոխվեցի սպիտակ անկյուն:
—Ո՞րն է հաղորդման բուն նպատակը.
— Բուն նպատակն է, մարդկանց, ում մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ և, թվում է, թե մենք գրեթե ամեն ինչ գիտենք նրանց մասին, տեսնենք մեկ այլ տեսանկյունից, տեսնենք սպիտակ անկյան մեջ, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի անկեղծության միայն իր սպիտակ անկյունը, որտեղ գրեթե ոչ մեկին ներս չի թողնում: Մենք փորձում ենք բացահայտել այդ սպիտակ անկյունը, որտեղ ոչինչ գրված չէ , փորձում ենք գրել պիտակ թղթի վրա՝ նոր ձեռագրով:
-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հյուրերին.
-Ընտրում ենք մարդիկ, որոնք հետաքրքիր ճանապարհ են անցել և հետաքրքիր են թե՛ իրենց անձնական կյանքով, թե՛ կատարած աշխատանքով: Փորձում ենք այդ սկզբունքով ընտրել:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք հաղորդումից.
-Շատ կցանկանայի, որ սիրվի հեռուստադիտողի կողմից, դառնա իր ամենօրյա կյանքի մի մասնիկը, իր օրվա մի անբաժան մասը, այսինքն՝ միշտ սպասեն, որ, ա՛յ, ժամը յոթին միացնեն հեռուստացույցը ու դիտեն «Սպիտակ անկյունը», միանան մեզ ու շատ հարցեր, որոնք տրվում են հյուրին, գուցե իրենք իրենց էլ տան ու փորձեն պատասխանել:
-Հաղորդումն արդեն երեք օր է՝ եթերում է. Ի՞նչ արձագանքներ եք ստացել
-Ի ուրախություն ինձ, արձագանքները շատ լավն են: Իհարկե, դեռ նոր ենք եթերում, բայց արձագանքները, որոնք ստանում եմ թե՛ զանգերի միջոցով, թե՛ ֆեյսբուքյան ակտիվությամբ շատ դրական են: Դա շատ պարտավորեցնող է, որպեսզի մենք հետագայում անենք ավելին:
-Ասում են՝ միայն հաղորդավարի ընտրությունը և հյուրի ներկայությունը դեռ շատ քիչ է, որ հաղորդումը ստացված համարվի. ովքե՞ր են աշխատում ձեր թիմում, ովքեր են այն մարդիկ, որոնց շնորհիվ հաղորդումն այսօր ստացված է: Գո՞հ եք նրանց աշխատանքից.
-Մենք այն երջանիկներն ենք, ում վրա վառվում են լույսերը, ու թվում է, որ մեզանից այն կողմ ոչ ոք չկա, բայց եթե չլինեն այն մարդիկ, որոնք աշխատում են տեսախցիկի մյուս կողմում, ամեն ինչ ուղղակի անիմաստ կլինի: Ինձ հետ աշխատում է մի հրաշալի թիմ, որից շատ գոհ եմ: Շատ արհեստավարժ թիմ է աշատում, որի հետ շատ հաճելի է աշխատել և իհարկե աջակցութուն, որ մշտապես ստանում եմ իմ գործընկերներից՝ Հրաչ Մուրադյանից, Հակոբ Հակոբյանից և Արթուր Մանուկյանից: Շնորհակալ եմ օպերատորներին, մոնտաժողին և իմ թիմին, որն ինձ հետ աշխատում է տարիներ շարունակ:
-Ասմունքող, խմբագիր, հաղորդավար. ինչպե՞ս եք համատեղում.
-Ես ամեն տեղ ինձ եմ գտել: Ես փորձում եմ ներկայանալ իմ տարբերակով: Դրանցից յուրաքանչյուրն ինձ հոգեհարազատ է և ամենակարևորը՝ ես ինչ անում եմ, անում եմ սիրով:
-Ո՞րն է լինելու Ձեր հաղորդման այցեքարտը.
-Գուցե ես չէ, որ պետք է ասեմ, թե որն է այդ այցեքարտը, ժամանակի ընթացքում հեռուստադիտողն ինքը կորոշի, թե որն է իր համար հաղորդման այցեքարտը:
Հռիփսիմե Գալստյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.