Ոստիկանին վիրավորելու մեղադրանքով հարուցված գործը տեղափոխվել է ՀՀ Վերաքննիչ դատարան:
Ըստ մեղադրանքի 2013թ-ի դեկտեմբերի 2-ին, ժամը` 01:00-ի սահմաններում , մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 27 հասցեում գտվող ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելուց հետո, մարմնավաճառները մուտք են գործել նույն բաժնի առաջին հարկի միջանցք, որտեղ վիճաբանել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազոր Բաբկեն Ալավերդյանի, ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկաններ Խաչատուր Մելքումյանի և Արման Նավասարդյանի հետ, որի ժամանակ չեն ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և իրենց մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել են ածելիով վնասել Ա.Նավասարդյանի դեմքը, հետապնդել են նրան և Բաբկեն Ալավերդյանին` հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմել:
Ինչ էր տեղի ունեցել. մեզ հասած տեղեկություններով՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոստիկանները խնդրել էին փողոցում կանգնող մարմնավաճառներին գոնե այդ օրը գործի դուրս չգալ, սակայն կանայք ընդդիմացել էին, և ոստիկանները ստիպված բերման էին ենթարկել նրանց: Արդեն ոստիկանության բաժնում տեղի է ունեցել քաշքշուկ, որի արդյունքում Նարե Ներսիսյանը վնասել է Արման Նավասարդյանի աջ դաստակը և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Վնասվածքի պատճառով ոստիկանն այլևս չի կարող զենք գործածել:
Ամբաստանյալներ Անժելա և Էլմիրա Խաչատրյանները մայր ու աղջիկ են:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատավճռի համաձայն` Նարե Ներսիսյանը դատապարտվեց 5 տարի, Պայծառ Դանաչյանը՝ 2 տարի, 6 ամիս, Էլմիրա Խաչատրյանը՝ 6 ամիս ազատազրկման, իսկ Անժելա Խաչատրյանը ազատ արձակվեց՝ 400.000 դրամ տուգանք վճարելու պայմանով: Սակայն մեղադրող Ադամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` նշելով, որ ամբաստանյալներ Նարե Ներսիսյանին, Պայծառ Դանաչյանին և Էլմիրա Խաչատրյանին պատիժը համահունչ չէ հանցանքին:
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր դատավարությանը չէին ներկայացել ամբաստանյալների փաստաբանները: Քանի որ Էլմիրա Խաչատրյանը առանց իր փաստաբանի ներկայության հրաժարվեց մասնակցել, դատավարությունը հետաձգվեց:
Դատարանի միջանցքում զրուցեցինք Էլմիրա Խաչատրյանի մոր` Անժելա Խաչատրյանի հետ, որը նշեց, թե աղջիկը կտրվել է նախկին կյանքից և հիմա աշխատում է Հոկտեմբերյանում, սակայն նրան հաճախ են զանգահարում և ահաբեկում, որ եթե կրկին բանտ նստի, վիճակը լավ չի լինի.
«Եթե աղջկաս նստացնեն, ես չգիտեմ ինչ կանեմ: Տանը երեք անչափահաս երեխա ունեմ, ես չեմ կարողանում աշխատել, միակ հույսս աղջիկս ա», — ասաց Անժելան:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.