«Ձուկը գլխից է հոտում» ժողովրդական հայտնի իմաստությունը բավականաչափ բնութագրական է Թուրքիայում այլատյացություն երևույթը և դրա դրսևորումները ներկայացնելու համար: Սեփական արմատների վերաբերյալ այդ երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի հակահայ հայտարարությունը դեռևս նախընտրական շրջանում ոչ այլ ինչ էր, քան այլատյացության անթաքույց դրսևորում, որի ազդեցությունն ու առավել ընդլայնումն, անկասկած, ժամանակի ընթացքում առավել լայն մասշտաբներ կընդգրկի ինչպես թուրքական իշխանությունների, այնպես էլ առանձին հասարակական շրջանակների միջավայրերում:
Իսկ նման ենթադրություններին միս ու արյուն են տալիս հակասեմականության օրեցօր աճող դրսևորումները Թուրքիայի տարածքում: Նույն նախընտրական շրջանում նույն Էրդողանը որևէ հնարավորություն ձեռքից բաց չէր թողնում բարձրագոչ, վերամբարձ հայտարարություններով հանդես գալու՝ ի զորակցություն Գազայում պաղեստինցի եղբայրական ժողովրդի կրած տառապանքներին և ընդդեմ «ցեղասպան» Իսրայել պետության, նրա իշխանությունների «անմարդկային» գործողությունների: Թուրքիայի իշխանական վերնախավի նման հռետորաբանության արտացոլանքը պարզորոշ երևում է թուրքական հասարակության շրջանում:
Վերջին օրերին արձանագրված առնվազն երկու միջադեպ վերոնշյալի անշեղ վկայությունն են: Այսպես, Ստամբուլի Թահթաքալե արվարձանային բնակավայրում բջջային հեռախոսների խանութի սեփականատերը խանութի ցուցափեղկին կախել է մի հայտարարություն, որտեղ նշվում է «հրեա շներին» սպասարկելուց հրաժարվելու մասին. այս միջադեպն, ինչպես և սպասվում էր, լայն արձագանք է ստացել հրեական համայնքների շրջանում ամբողջ աշխարհում:
Մեկ այլ օրինակ. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» մոտ կանգնած հայտնի քաղաքագետ Ֆարուկ Կոզեն «YeniAkit» կառավարամետ թերթում հեղինակած իր սյունակներից մեկում կոչ է անում թուրքական իշխանություններին՝ հատուկ հարկ սահմանել այդ երկրում բնակվող հրեաների համար՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավերածությունները վերականգնելու նպատակով՝ ընդգծելով, որ Թուրքիայի, ինչպես նաև այլ պետությունների հրեաները պետք է պատասխան տան Իսրայել պետությանը ցուցաբերած իրենց աջակցության համար:
Իսկ Թուքիայում տեղի ունեցող գործընթացներն ու իշխանական վերնախավի վարքագիծը ցույց են տալիս, որ չնայած տվյալ դեպքում համաշխարհային և Թուրքիայի հրեական կազմակերպությունների կողմից նախագահ Էրդողանին ուղղված բաց նամակին, ընդհանուր առմամբ, նման կառույցների հակազդեցության փորձերը որևէ էական արդյունք չեն կարող ունենալ՝ ընդդեմ Թուրքիայում այլատյացության մթնոլորտի օրեցօր աճի:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.