2011-2013 թթ. «արաբական գարնան» հետևանքով կրկնակի իշխանափոխություն՝ նախ հեղափոխություն, ապա՝ ռազմական հեղաշրջում ապրած Եգիպտոսn արդեն նոր իշխանությունների, նոր նախագահի՝ Աբդ ալ-Ֆաթահ ալ Սիսիի օրոք փորձում է վերագտնել ոչ միայն երկրի ներքին զարգացման բնականոն հունն, այլև վերականգնել արտաքին հեղինակությունն ու կշիռն ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Աֆրիկայում ընդհանրապես: Վերջին շրջանում Կահիրեն հատկապես ակտիվացրել է իր գործողություններն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակաահաբեկչական պայքարում՝ այս համատեքստում որոշակի քայլեր իրականացնելով նաև հարևան պետություններում՝ արևմուտքում՝ Լիբիայում, հարավում՝ Սուդանում, մյուս կողմից և հատկապես պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման, նաև ներարաբական հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Մասնավորապես, Գազայի հատվածում տեղի ունեցած պաղեստինաիսրայելական վերջին դիմակայության ռազմական փուլի դադարեցման և Կահիրեում սպասվելիք բանակցային գործընթացի նախաձեռնման գործում առանցքային դերակատարություն ցուցաբերելուց հետո եգիպտական նոր վարչակարգը ձեռնամուխ է եղել արդեն ավելի քան 3,5 տարի շարունակվող սիրիական թնջուկի հանգուցալուծման գործին:
Վերջին օրերին սիրիական ընդդիմադիր մամուլում հրապարակումներ են լույս տեսնում «Եգիպտական ծրագիրը Սիրիայի անցումային շրջանի վերաբերյալ» ընդհանուր խորագրով: Նշվում է, որ նախաձեռնությունը համաձայնեցված է սիրիական հակամարտության հիմնական արտաքին դերակատարների՝ մասնավորապես արաբական պետությունների, Եվրոպայի, Ռուսաստանի հետ. այն կենսունակ է անգամ այնպիսի պայմաններում, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է համագործակցել Դամասկոսի հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Նշվում է, որ Եգիպտոսի նախագահը շուտով անձամբ է ժամանելու Սիրիա՝ քննարկելու ծրագրի մանրամասները:
Փաստաթուղթը պարունակում է հետևյալ բովանդակային առանձնահատկությունները:
• Ալ-Ասադը հրաժարվում է իշխանությունից, նրա հետ ևս 200 առաջատար իշխանական գործիչներ ստանում են անձեռնմխելիության երաշխիքներ:
• Սիրիական արաբական բանակն ու ապստամբական ջոկատները միավորվում են՝ դառնալով միասնական բանակ. զինված ուժերը դուրս են բերվում բոլոր քաղաքներից և տեղակայվում երկրի կենտրոնական շրջաններում:
• Ձևավորվում է նոր կառավարություն երկու հիմնական պայմանով՝ փոքրամասնությունների պաշտպանություն, ոչ մուսուլման առաջնորդ (Նշվում է Թուրքիայից գործող ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ, քրիստոնյա Ժորժ Սաբրայի անունը):
• Պարսից ծոցի միապետությունները վերականգնում են Սիրիան՝ այդ գործին տրամադրելով 100 մլրդ դոլար 4 տարվա ընթացքում:
• Արաբական պետությունների լիգան Սիրիա է ուղարկում խաղաղապահ առաքելություն:
• Բոլոր բանտարկյալներն ազատվում են:
Ներկա պայմաններում ծրագրի որոշ կետերի հետ որոշակի վերապահումներ ունի Իրանը. Իսլամական Հանրապետությունը չի համաձայնում ալ-Ասադի՝ անմիջապես հեռացման դրույթին՝ պահանջելով, որ հենց Արաբական Հանրապետության գործող նախագահը գլխավորի անցումային կառավարությունն, այսինքն երկրի ղեկին մնա, մինչև ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը:
Եգիպտական ծրագրի կենսունակությունը գնահատելիս՝ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք կարող են և′ աջակցել, և′ խոչընդոտել նախաձեռնության իրականացմանը:
Նախ և առաջ ծրագրի օգտին են խոսում ծրագրի հեղինակի՝ Եգիպտոսի գործոնը՝ և հատկապես երկրի առաջնորդ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի անմիջական մասնակցությամբ. Կահիրեն, մեծամասսամբ ընդունելի միջնորդ է հակամարտությանը ներգրավված ինչպես ներսիրիական, այնպես էլ արտաքին դերակատարների համար: Ծրագրի հաջողության օգտին խոսող մյուս կարևոր նախապայմանն այն է, որ ս.թ. հունվար-փետրվար ամիսներին ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հովանու ներքո նախաձեռնված Ժնևյան գործընթացի փաստացի տապալումից հետո որևէ գործնական փաստաթուղթ չի շրջանառվել սիրիական թնջուկի հանգուցալուծման վերաբերյալ: Եգիպտական նախաձեռնության հաջողությանը կարող են նպաստել նաև տարածաշրջանային և միջազգային որոշ գործընթացներ, մասնավորապես՝ «Իսլամական պետության» դեմ միջազգային հանրության ջանքերի միավորման փորձերն, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործում նշմարվող առաջընթացը:
Իսկ ծրագրի հնարավոր տապալման հիմնական խոչընդոտն, ըստ իս, Բաշար ալ-Ասադի անձի բացառումն է հետագա ներսիրիական քաղաքական գործընթացներում՝ հատկապես հաշվի առնելով ՍԱՀ գործող նախագահի բարձր հեղինակությունը երկրի բնակչության մի ստվար հատվածի շրջանում, բանակային ստորաբաժանումների համեմատական հաջողությունները հակակառավարական ուժերի նկատմամբ, Իրանի անշեղ աջակցությունն ալ-Ասադի գլխավորած վարչակարգին:
Իսկ ընդհանուր առմամբ, սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը մեծապես պայմանավորված է ոչ միայն բուն ներսիրիական զարգացումներով, այլև՝ մերձավորարևելյան, վստահաբար նաև արտատարածաշրջանային գլոբալ գործընթացներով:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.