ԽՈՅ-Մի սպասեք լուրջ հաջողություններ ու անակնկալներ այս շաբաթվանից, իսկ այն ամենը, ինչ ձեռք կբերեք, կլինի մեծ ջանքերի շնորհիվ: Հատկապես դժվարություններով լի է շաբաթվա առաջին կեսը, ստիպված կլինեք պայքարել բացասական միտումների դեմ: Հաջողության կհասնեք, եթե կենտրոնանաք կարևոր հարցերի վրա:
Շաբաթվա վերջը լի կլինի անակնկալներով, մեծ մասամբ՝ ռոմանտիկ բնույթի: Մի դավաճանեք ձեր սկզբունքները, հատկապես, երբ դա վերաբերվում է մտերիմ մարդկանց հետ հարաբերություններին:
ՑՈՒԼ-Բավականին հակասական շաբաթ է ձեզ սպասվում: Կդժվարանաք կենտրոնանալ գործերի վրա, ստացված տեղեկություններն այնքան էլ ստույգ չեն լինի, իսկ մարդկիկ, որոնց վստահում եք, հնարավոր է ինչ-որ բան թաքցնեն ձեզանից: Միգուցե չնախատեսված և անհաջող գնումներ լինեն: Այս շաբաթ հաճախ կնյարդայնանաք և կվիճեք մտերիմ մարդկանց հետ:
Հակառակ կերպով կզարգանան իրադարձությունները շաբաթվա երկրորդ կեսին: Աշխատավայրում ձեր առջև կդրվեն բարդ առաջադրանքներ, իսկ անձնական հարաբերություննները ներդաշնակ կզարգանան:
ԵՐԿՎՈՐՅԱԿ-Չնայած հին խնդիրները կմնան չլուծված, շաբաթը լի կլինի ուրախալի պահերով, անակնկալներով: Շաբաթվա սկզբում հիանալիորեն լեզու կգտնեք մտերիմ մարդկանց հետ, նրանից կլսեք հաճելի խոստումներ: Շատ լավ կընթանան գործնական հանդիպումները, կարող եք փաստաթղթեր ստորագրել:
Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կզգաք ազատ, վստահ և կտրամադրվեք լավատեսորեն, իսկ իրադարձությունները կզարգանան նախատեսվածից լավ:
ԽԵՑԳԵՏԻՆ-Պետք է անդադար աշխատել, միայն այդ կերպ կհասնեք ցանկալի արդյունքի: Առաջադրանքների լուծման շուրջ հնարավոր է շատ երկար մտածեք: Սակայն մի վախեցեք ոչնչից, չնայած բազմաթիվ խնդիրներին, դուք կիրագործեք նպատակները: Սովորեք նաև «ոչ» ասել այն մարդուն, որն օգտվում է ձեր բարությունից:
Միգուցե ձեզ զարմացնի այն, որ հակառակ ձեր բազմաթիվ ջանքերին՝ ոչ մի փոփոխություն անձնական կյանքում չի լինում:
ԱՌՅՈՒԾ-Շաբաթը, չնայած դժվարություններով լի է, բայցև բարենպաստ է: Միգուցե ձեզ թվա, թե ձեր ջանքներն իզուր են, սակայն շուտով կհամոզվեք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Հետևեք, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատող մարդկանց մոտ:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան շաբաթվա սկզբում, իսկ արդեն վերջում հնարավոր են խոչընդոտներ: Եթե ջանքեր չգործադրեք, ապա դրանք երկարատև բնույթ կստանան:
ԿՈՒՅՍ-Այս շաբաթ ձեր միակ թշնամին կլինի ձեր էմոցիանալ դրսևորումը, դուք սրտին մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, սակայն պետք է դրսևորել միայն սառանասրտություն ու նպատակասլացություն: Անհրաժեշտ է նաև մտերիմ և վստահելի մարդկանց աջակցությունը:
Դուք ցանկանում եք փոփոխություններ անել անձնական կյանքում, դա հնարավոր է, եթե ճիշտ գնահատեք իրավիճակները և սկսեք նկատել այն մարդկանց, որոնց նախկինում անտեսել եք:
ԿՇԵՌՔ-Իրադաձարձությունները կզարգանան բարենպաստ կերպով, այնպես որ բաց մի թողեք հնարավորությունը ցույց տալու ձեր ընդունակությունները: Ոչինչ և ոչ ոք չի խանգարի ձեզ հասնել հաջողության, իսկ խոչընդոտները, որոնք ի հայտ կգան ձեր ճանապարհին, կմնան աննկատ:
Շաբաթվա երկրորդ կեսը լի կլինի անհանգստություններով, ընդ որում, մեծ մասամբ անտեղի: Այդ ժամանակահատվածում պետք է ուշադրություն դարձնել, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ:
ԿԱՐԻՃ-Անհանգստություններ, անմտածված արարքներ ու սխալներ-այս ամենն իրենց ներգործությունը կունենան թե գործնական, թե անձնական հարաբերությունների վրա: Ցանկալի է կենտրոնանալ և զգույշ գործել: Խորհուրդ է տրվում նաև շատ ժամանակ անցկացնել միայնակ, մտքերը կարգավորելու համար:
Թեթևամտորեն եք վերաբերվում նաև գումարի հետ, իրեր եք գնում, որոնք բոլորովին անհրաժեշտ չեն ձեզ: Բարենպաստ է շաբաթվա վերջը, հնարավորություն կունենաք հստակություն մտցնել ձեր գործելաոճում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ -Շաբաթվա առաջին կեսը կլինի շատ բարենպաստ, ավարտին կհասցնեք կիսատ մնացած գործերը, կհասնեք ցանկալի արդյունքի, ընդ որում, առանց ջանքեր գործադրելու, սակայն որքան ակտիվ և վճռական գործեք, այնքան հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն: Հնարավորություն կունենաք նաև ամրապնդել մասնագիտական դիրքը:
Կարևոր է, որ զսպեք ձեր էմոցիաները. նյարդային, ագրեսիվ պահվածքը միայն կխանգարի ձեզ: Ցանկալի է լսել խելացի մարդկանց խորհուրդները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-Որոշումներն ինքնուրույն կայացնել դժվար կլինի, չի բացառվում ենթարկվեք նաև սադրանքների: Խորհուրդ է տրվում զբաղվել միայն այն գործերով, որոնք կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Բացի այդ, աշխատեք ժամանակ գտնել նաև հանգստի համար:
Շաբաթվա երկրորդ կեսը կլինի բարենպաստ բոլոր հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից:
ՋՐՀՈՍ-Այս շաբաթը լի է իրադարձություններով, ցավոք, մեծ մասամբ, ոչ այնքան հաճելի: Բացասական միտումների ազդեցությունը ձեզ չի անհանգստացնի, դուք վստահ և հանգիստ կարող եք անցնել նպատակների իրականացմանը:
Շատ բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը, այդ ընթացքում կունենաք հիանալի գաղափարներ ու հնարավարություն փոփոխություններ անել կյանքի բոլոր ոլորտներում: Չի բացառվում նոր, կարևոր ծանոթություններ հաստատվեն:
ՁՈՒԿ-Իրադարձությունները շաբաթվա սկզբին միգուցե այնպես չզարգանան, ինչպես դուք եք ցանկանում, սակայն նույնիսկ այդ դեպքում, դուք չեք կորցնի լավատեսությունը: Միգուցե շուտով մասնագիտական հաջողություններ, ֆինանսական դրության բարելավում լինի:
Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի հատկապես գործնական ոլորտում, չի բացառվում նոր պաշտոն ստանաք: Փոփոխություն հնարավոր է նաև անձնական կյանքում, սակայն դա ձեզ դժվար թե շեղի գործերից:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.