ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։
Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարևորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։
Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր տեսլականը` քննչական մարմնի կայացման և գործունեության սկզբունքների վերաբերյալ, անդրադարձել քննիչների անկախությունն ապահովելու, մասնագիտական ունակություններն ու որակը բարձրացնելու ուղղությամբ նախատեսված օրենսդրական լուծումներին, նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Կողմերը քննարկել են նաև փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին, մշտական իրավախորհրդատուին՝ արդյունավետ համագործակցության և, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ փոխգործակցության` ձևավորված լավագույն ավանդույթներն այսուհետ ևս կշարունակվեն ու կզարգացվեն։
ԱՄՆ դեսպանը հրավիրել է Քննչական կոմիտեի նախագահին՝ մասնակցելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտահրավերներին, քննության առանձնահատկություններին վերաբերող միջազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, Երևանում։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտե
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.