«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է բանաստեղծ Մերուժանը: Ասում են` բանաստեղծները գալիքը կանխագուշակում են…
-Երկրում դժգոհություն է՝ գրեթե բոլոր բնագավառներում, օդում ինչ-որ բանի սպասում կա: Ըստ ձեզ ի՞նչ է սպասվում.
— Այսօրվա ժողովրդի սպասումը մեկ բանից է կախված. սոցիալական դժգոհություն, որը հասել է գագաթնակետի և դրդում է փոփոխությունների անհրաժեշության: Փոփոխությունների համար պետք է երկրում կամ հեղաշրջում, կամ իշխանափոխություն, կամ էլ պետք է տեղի ունենան սոցիալական այնպիսի զարգացումներ, որոնք բարեկեցություն կբերեն ժողովրդին: Վերջինն անհնարին է. իշխանություններն ամենևին չեն ձգտում դրան, իսկ ընդդիմությունը չի կարողանում ջախջախել իշխանությանը և նոր իշխանություն հաստատել:
-Բայց այսօր կա՞ ընդդիմություն.
—Ընդդիմություն կա, որքանո՞վ է այն ուժեղ , որքանո՞վ է կազմակերպված, սա է խնդիրը: Այն չի կարող հողին հավասարվել, որովհետև ընդդիմության պահանջներն ավելի քան այլախոհական են, այսինքն՝ ընդդիմության պահանջները իշխանության փոփոխության մասին է, իշխանությունը փոփոխության ենթակա է, որովհետև օրենքները չեն գործում, հասարակության պահանջներն ավելանում են: Երկրում 40 տոկոս աղքատություն կա, 10 տոկոս ծայրահեղ աղքատություն. այս պայմաններում ինչպե՞ս իշխանափոխություն տեղի չունենա.
-Բայց այսօր դժգոհում են նաև ֆինանսապես ապահովվածները, դժգոհություն կա բոլոր ոլորտներում: Մարդիկ չեն կարողանում կազմակերպել իրենց կյանքը, նրանք գնում են երկրներ, որտեղ պետությունն է կազմակերպում իրենց կյանքը, մեր իշխանությունն ի զորու չէ, կամ չի էլ ձգտում այդ անելու, մի տեսակ իներցիայով ապրողի վիճակում ենք հայտնվել, իսկ մեզ մոտ միայն դժգոհում են, արդյո՞ք դժգոհելն արդեն հոգեբանություն չի դարձել:
-Եթե դժգոհելը համարենք հոգեբանություն, ուրեմն պետք է ավելորդ համարենք դժգոհելը և արհամարհենք դժգոհողներին: Ինչպե՞ս կարելի է արհամարել հասարակությանը: Մի ամբողջ հասարակություն դժգոհ է. դժգոհ է իրավակարգից, համակարգերից, իշխանությունը չի կարողանում բավարարել ժողովրդի պահանջները, բնականաբար, այս պայմաններում պետք է լինի հեղափոխություն: Հեղափոխությունը չի կարող լինել անարյուն, արյան պահանջ կա: Ես գտնում եմ, որ այս պայմաններում բավական է տասը դիակ և երեսուն կալանավոր, որպեսզի երկիրը կարգի գա: Այդ պահանջները հետևյալն են. վերականգնել մահապատիժը: Ինչո՞ւ վերականգնել մահապատիժը. որովհետև մահապատժի վերացումը, բավականաչափ հնարավորություն տվեց հանցավոր աշխարհին( խոսքը կրիմինալի մասին չէ) տեր դառնալու իրականությանը: Հանցավոր աշխարհը ներխուժել է մեր հոգեբանություն, մեր երկիր, թափանցել է այնպես, որ նրան վերացնել չենք կարողանում: Նրա հովանավորն իշխանության այն զանգվածն է, որը հարստահարում է ժողովրդին:
Եթե մենք սկսենք ուսումնասիրել իշխանության գործերը, արարքներ կան, որոնք առաջնորդվել են կոնկրետ մարկանց վերացնելով: Այնպես, որ հրապարակային մահապատիժը շատ ավելի արդար է, քան չբացահայտված սպանություններն ու անթաղ դիակները: Կան քաղաքական սպանություններ, որոնք անհրաժեշտությունից մղված պետական որոշման արդյունքում է կատարվել: Օրինակ՝ սպանվեց Յուզբաշյանը՝ Սովետական Հայաստանի հետախուզության մինիստրը: Մենք այդ սպանությունը որակեցինք որպես կենցաղային սպանություն: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարելի է հետախուզության նախկին մինիստրին սպանել կենցաղային հողի վրա: Ի՞նչ կենցաղի մասին է խոսքը, ի՞նչ ձևակերպում ստացավ այս սպանությունը: Ես ամենևին էլ նպատակ չունեմ պաշտպանելու Յուզբաշյանին, որովհետև ես նրա թշնամիներից մեկն եմ եղել, որը ներքուստ ատում է նրան, որովհետև ոչ պակաս մարդակեր է եղել նաև Յուզբաշյանը: Բայց հարցը հետևյալն է. եթե դա կենցաղային սպանություն է, ուրեմն հանցանք է, ու եթե մինչև հիմա չի բացահայտվել ուրեմն մեր իրավապահներն իրենց տեղում չեն, եթե դա «անհրաժեշտ սպանություն» է, ուրեմն թող հրապարակային արվի, որ մարդիկ տեսնեն չարի վերջը:
-Խնդիրն արդար դատաքննության վերականգնումն է, ինչ խոսք, մահապատիժն այս դեպքում հարցի մյուս կողմն է, այսինքն նախ պետք է բացել հանցագործ իշխանավորների կյանքի այն մութ էջերը, որը կբերի համապատասխան պատժի պահանջի՝ օրենքի շրջանակներում:
— Դեմ չեմ, բայց արդարադատության դեմ կատարվում են հանցագործություներ, որոնց ապացույցները բավարար չեն: Մենք չենք կարողանում դատել նրան, որն արդարադատության դեմ ոտնձգություն է կատարում: Դա դատական իշխանությունն է, դատախազությունն է, ներքին գործերի մարմինն է: Ի՞նչ անել դրանց հետ: Նրանք հովանավորում են հանցագործ աշխարհին: Պարզ համագործակցության մեջ են նրանց հետ: Ինչպե՛ս պետք է վերանա այս ամենը: Իշխանամոլներն իրենց իշխանությունը օգտագործում են ժողովրդին հարսատանալու համար: Սա ճանապարհ չէ: Ժողովուրդն աղքատանում է, ջլատվում է: Երկիրը լքում են, լքում են նույնիսկ մտավորականները, երկիրը լքում է հարուստը, եթե ունևորները լքում են, որովհետև մեկ այլ տեղ իրենք իրենց կյանքը կարող են ավելի լավ անցկացնել, ապա ի՞նչ անեն նրանք, որոնք լքում են, գնում են թափառելու, դառնում են վտարանդիներ: Ի՞նչ անել նրանց հետ: Այսօր ելքը մեկն է. իշխանափոխություն:
Ինչպես վերևում ասացի՝ իշխանափոխությունը հեշտ բան չէ: Սա պետք է երկու ճանապարհով լինի. կամ արյունահեղության ճանապարհով, կամ ապահովելով իշխանության զարգացման այն էտապը, որի միջոցով կարելի է փոխանցել իշխանությունը: Որևէ մեկն իր իշխանությունը չի հանձնի մեզ՝ ընդիմությանը: Որևէ բարոյական պարկեշտ իշխանությունն կվերցներ և կասեր. ‹‹Ես չեմ կարողանում պահել քեզ, ժողովուրդ, ուստի փոխանցում եմ նրան, որ նպատակ ունի գալու, պահելու››:
Ինչպե՞ս վարվել: Ուրեմն, անելանելի վիճակ չկա, ելք կարելի է գտնել: Ես գտնում եմ՝ որպես քաղաքացի, որ անհնարին է այսպես ապրել, ուստի պետք է գտնել ճեղքելու հնարավորություն կամ տապալելու ո՛չ թե պետությունը, այլ իշխանությունը, կամ աստիճանական անցման հնարավորություն ստեղծելու:
— Բայց մենք պատրա՞ստ ենք հեղափոխության, չկան լիդերներ, մարդիկ, որոնք կառաջնորդեն ժողովրդի միտքը.
— Լիդերներնն առաջ են գալիս շարժման ընթացքում: Հեղափոխությունը ծնվում է շարժման ընթացքում, երբ բռնկվում է ցասումը:
— Փաստորեն, ցասումից զուրկ ժողովուրդ ենք, որովհետև ակնհայտորեն ինչքան բեռը ծանրացնում են, այնքան ժողովուրդը հանդուրժում է, էլ ավելի է խոնհարվում.
— Ինչպե՞ս անել. ստեղծել անհանդուրժողականության, անհնազանդության պայմաններ: Պրոպագանդիստական ապարատները չեն աշխատում, չունենք առաջադեմ այն հասարակական ուժը, որը կարողանա առաջ տանել, այսպես էլ արդեն հասնում ենք ստրկության: Ի՞նչ անել: Միակ ելքը հեղափոխությունն է: Ի վերջո, պետք է զգաստացնել իշխանություններին, ասելով՝ ուր ենք գնում մենք: Հեղափոխություն անել, թեկուզ արյամբ, եթե մենք մտածում ենք առանց արյան հնարավոր է, ես նման բան չեմ հիշում, չկա նման բան: Դուք մի մտածեք, որ Լևոն Տեր- Պետրոսյանը, երբ հրաժարական տվեց, չէր վախենում արյունահեղությունից: Նա վախեցավ, այդ պատճառով հրաժարական տվեց: Եթե չհրաժարվեր, անպայման հայտնվելու էին մարդիկ, որոնք արյունահեղություն էին անելու: Ի՞նչ ունենք այսօր անկախության այս բոլոր տարիներին. մինչև այսօր, հայտնի չի արմատապես, թե հոկտեմբերի 27-ն ում ձեռքով կատարվեց: Մենք վերագրում ենք ռուսական հետախուզությանը: Ամոթ է. այդպես չի լինում: Երկրորդ և երրորդ նախագահները տեղյակ էին, որ տեղի էր ունենալու հոկտեմբերի 27-ը: Ես հարց եմ տալիս՝ ու՞ր ենք գնում: Մինչև այսօր պարզված չէ Մարտի մեկը: Եթե մի երկրում տասը դիակ է լինում մեկ օրվա մեջ, և որևէ մեկին չեն կարողանում մեղադրել, ուրեմն անիշխանություն է: Եթե անիշխանություն է, ինչ է անում այս իշխանությունը: Եթե անիշխանություն չէ, ուրեմն իշխանության կազմակերպածն է: Այս հարցը պետք է բարձրացնել: Ահա ամենակարևոր հարցը:
Ի վերջո, այսպիսի թանկացումներ, այսպիսի գնաճ է, հացի խնդիրն ավելի շատ է, քան առօրյա, կենցաղային այլ խնդիրներ:
-Ասում եք հացի խնդիրն ավելի շատ է, բայց այսօր բոլոր թանկարժեք հանգստյան տները լիքն են, սրճարանները լիքն են:
-Այդ շերտը, այդ զանգվածը երկրին զինվոր չի տալիս, պետական ծառայության մեջ լինելով իր որդուն հեռացնում է արտասահման, իսկ մեր որդիները, աղքատ զանգվածը գնում է ռազմաճակատ: Ահա անարդարությունը, ինչը մղում է ժողովրդին ցասման: Անձամբ իմ թոռը ծառայում է սահմանի վրա, այդտեղ նախարարության որևէ ներկայացուցչի զավակ չկա, գերատեսչական մարմնի ոչ մի աշխատողի զավակ չկա: Մի անգամ Սերժ Սարգսյանն ասաց. ‹‹Սա ինչ է, բանվորագյուղացիական բանա՞կ է››: Իհարկե բանվորագյուղացիական բանակ է: Միայն բանվորների և գյուղացիների զավակներն են սահմանը պահում: Պաշտպանության նախարարը բողոքում է, որ գնալով ժողովուրդը հեռանում է, նրա հետ հեռանում է նաև զինվորը: Զինվոր չի մնում երկրում կռվելու: Ու՞ր ենք գնում մենք: Ո՞րն է ելքը, ի՞նչ անենք: Ղարաբաղը կլանում է Հայաստանին: Մի կողմից մենք գնում ենք Ղարաբաղը պաշտպանելու, մյուս կողմից Ղարաբաղի հերոս Զորի Բալայանը դիմում է Ռուսաստանին, ասելով՝ արի մեզ տեր կանգնի: Այսինքն՝ դարձյալ Ղարաբաղը մերը չլինելու հարց կա: Այդ դեպքում ինչո՞ւ տվեցինք այդքան արյուն, ո՞վ է պատասխան տալու այդքան արյան դիմաց: Մենք այստեղ կռիվ ենք տալիս պաշտպանելու Ղարաբաղը, Ղարաբաղի ներկայացուցիչները դիմում են Ռուսաստանին՝ ասելով, մենք Հայաստանին չենք միանում, նախընտրելի է քեզ միանանք: Այդ դեպքում ինչո՞ւ էր այս պատերազմը, ո՞վ սանձազերծեց, ու՞ր ենք գնում: Տանուլ տված պետության ճակատագրով ենք գնում մենք: Քաղաքացին դատում է՝ հայրենիքն իմն է, երկիրը՝ իշխանությանը, նա հոշոտում է երկիրը, որը մեր հայրենիքն է: Ինչպե՞ս պիտի լինի: Այս է խնդիրը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.