Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: 2013թ. մայիսի 30-ին ՀՀ նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:
- 15:10Վահե Հակոբյան. Նիկոլն ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի չեղարկեն ընտրությունները
- 13:10Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց․ Շուռնուխի ղեկավար
- 12:10Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետին և այդ ամենը ձայնագրել են, խոստանում եմ՝ չեմ խնայելու ջանք և միջոց՝ գտնելու այդ ամենն իրականացնողներին
- 13:101991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին
- 12:10Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
- 11:03Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
- 12:10Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
- 11:10Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ
- 13:10Արիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում
- 12:10Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյան
23.04.2021 | 15:10
23.04.2021 | 14:10
23.04.2021 | 13:10
23.04.2021 | 12:10
23.04.2021 | 11:10
22.04.2021 | 15:00
22.04.2021 | 13:35
22.04.2021 | 13:10
22.04.2021 | 11:10
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.