Ադրբեջանական զորքերի գերաշխուժացումը, հետախուզական ներթափանցման գործողություններ իրականացնելու առումով, չի կարելի բացատրել բացառապես ներքին սպառման շարժառիթներով: Արդեն ռազմական վարքագծի է վերածվել ոչ միայն արցախադրբեջանական, այլ նաև ՀՀ-Ադրբեջան շփման գծերից ներս կատարվող հերթական ոտնձգությունների շարքը: Նախիջևանի ուղղությունը կարող է այս բոլորի մեջ առանձնահատուկ նշանակություն ունենալ, բայց նախադրյալները հուշում են, որ նոր ճակատի բռնկման հնարավորությունների հավանականությունը շատ նվազ է այստեղ:
Եթե պատերազմի վերսկսման հնարավորությունը այս պահի դրությամբ նվազ հավանական է, ապա անվերջ այդ տեսությունը բարձրաձայնելը, այդ մասին վերլուծումներ հրապարակելը, Արցախի «ղրիմացման» մասին խոսելը վերածվել է հրապարակախոսական նորաձևության: Հաստատումը չի վերաբերում միայն ադրբեջանական կողմին, այլ նաև` հայկականին: Երկու դեպքերում էլ որոշ վերլուծումներում կա ներքին շուկայում առավելություններ ձեռք բերելու ինքնամղումի գործոնը. ադրբեջանականը անհամեմատելի մեծ տարողությամբ:
Հրադադարի խախտման այս անվերջանալի խաղի կանոնները թելադրվում են միաժամանակ առնչակից կողմերից: ԵԱՀԿ-ի այլևս անբովանդակ հայտարարությունները, արձանագրվող զոհերի, վիրավորների և ոտնձգությունների նկատմամբ շարունակվող համահավասարեցման վարքագիծը և անհետևանք մշտադիտարկումներն այս առումով նախանշում են, որ հրադադարային խախտումների այս գոյավիճակի շարունակությունը բանակցությունների միջնորդական աշխատանքի փիլիսոփայության համար առանցքային նշանակություն ունի: Երևան-Ստեփանակերտ-Բաքու երթուղին կամ հակառակ շրջայցը միջնորդական մեթոտաբանության հանգերգային ընթացքի մասին է խոսում:
Շեշտադրումների փոփոխությունը կամ հստակ ուղերձների փոխանցումը կատարվում է այս կամ այն գերմիջնորդի կատարած հայտարարությունների ընթացքում: Այդպես էր Քարնեգի կենտրոնում համանախագահ Ուորլիքի կատարած հայտարարությունը. այնպես են նաև մյուս գերմիջնորդի, հատկապես Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականության նոր ելևէջները: Վեց կետերից բաղկացած հակամարտության լուծման սկզբունքներում, իբրև վեցերորդ կետ Ուորլիքը հայտարարում էր՝ կարգավորումով պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքները, ինչը որ ներառում է խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, ուր խաղաղությունը ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:
Պետք է պարզ ընկալել Ուորլիքի առաջադրած խաղաղապահ գործողությունը: Այդ գործողությունը կիրականցվի միջազգային ուժերով. նախընտրաբար ՆԱՏՕ-ով, բայց չի բացառված նաև ՄԱԿ-ի խաղաղապահներով: Ուղերձի խառը բաժինը այստեղ բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության նշումն է: Բոլոր կողմերը չեն մասնակիացված: Պետք է հասկանալ հայկական (արցախյան և հայաստանյան), ադրբեջանական և ենթադրաբար` միջնորդ երկրները: «Բոլոր կողմերի» փոխանցած այս առաձգականությունը առնչակիցների կամ մասնակիցների պատկանելիության անորոշություն է ստեղծում: Ինչ որ հակամարտության ներկա գոյավիճակի կամ սառեցված իրավիճակի տևողության մասին է հուշում:
և բնական է, որ «խաղաղապահ գործողություն» բանաձևը ենթարկվում է տարատեսակ մեկնաբանությունների: Հատկապես այդ ուժերի բաղադրության բաժինը: և եթե ԵԱՀԿ-ը շարունակում է պատասխանատվությունների համահավասարեցման անբովանդակ հայտարարություններ կատարելով նպաստել հրադադարի խախտման ռեժիմի շարունակմանը, և եթե խաղաղապահ ուժերի տեղակայման համար Ուորլիքի պետության համար ձեռնտու է հրադադարի խախտման դեպքերի թափ ստանալը, նույնը կարելի է վերագրել Հայաստանի ռազմավարական հատուկ դաշնակցին, որը մի կողմից դեպի ԵՏՄ ուղի է ուզում հարթել Ադրբեջանին, որ իր թույլտվությամբ կանաչ լույս է տալիս նազարբայևներին ալիևյան նամակներ կարդալու. և մանավանդ որ շարունակում է սպառազինել Ադրբեջանը: Պետք է այս բոլորից հասկանալ, որ Բաքուն քաջալերվում է նաև Մոսկվայից հրադադարի խախտման դեպքերը շարունակելու: Գուցե ոչ պատերազմական գործողություններ սկսելու. այս գոյավիճակը շարունակելու:
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գոյավիճակի երևույթը առիթ կտա շահագրգիռ և առնչակից կողմերին պարբերաբար ընդգծելու խաղաղապահ գործողությունների անհրաժեշտությունը: Հայտարարությամբ կամ սպառազինական առևտրով թե՜ ԱՄՆ-ը և թե՜ ՌԴ-ն այս ուղղությամբ ուղերձներ են փոխանցում: Խաղաղապահ ուժերի բաղադրության մասին է հիմնական տարակարծությունը:
Խաղաղապահ գործողության գաղափարից թվում է, որ անհանգիստ է հարևան Իրանը: ՀՀ-ում Իրանի դեսպանը մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղավորման հավանականությունը` իրանցի դիվանագետը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը նմանատիպ նախաձեռնությանը դեմ է: Ըստ նրա` հարցի լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից և ԵԱՀԿ Մինսկի խմբից: «Սակայն ես վստահ եմ, որ օտար ուժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը», հայտարարել է դեսպանը:
Այս հավանականությանը չի արձագանքել մյուս «հարևանը», որը տարբեր առիթներով ինքնառաջադրվում է միջնորդի դեր ստանձնելու արցախյան հակամարտության մեջ:
Խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ գոյություն ունեցող հիմնական տարակարծությունը հուշում է, որ այնքան էլ հավանական չէ նման գործողության իրականացումը: Ներկա պայմանների դրությամբ գոյավիճակի պահպանումը բխում է առնչակից կողմերի շահերից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.