Երեկ վերջապես հնարավորություն ունեցանք տեսնելու և հարցեր ուղղելու Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի հիմնադիր, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ղեկավար, «Արևմտյան Հայաստան» վիրտուալ պետության նախագահ Արմենակ Աբրահամյանին: «Վիրտուալ պետություն» ձևակերպման հետ Աբրահամյանը համաձայն չէ: Նրա համար իր ստեղծած պետությունը միանգամայն ռեալ է, ինչպես ռեալ են այդ պետության քաղաքացիների անձնագրերը կամ, ինչպես նախագահն է ասում, «Այ Դի քարտերը»: Թե քանի անձնագիր է արդեն բաժանվել, հավանաբար, պետական գաղտնիք է: «Այդ թիվը հրապարակման ենթակա չէ»,- ասում է նախագահը: Գլենդելի «Նոր Հայաստան» թերթի թղթակից, գրող Վահե Մեսրոպյանը եթե ներկա չլիներ հանդիպմանը, մենք այդպես էլ չէինք հասկանա, թե ինչի են պետք այդ անձնագրերը: «Անձնագրերը տրվում են, որպեսզի ամեն մեկն իմանա իր ինքնությունը, որ հետագայում կարողանանք ներկայացնել ՄԱԿ-ին և ասել, որ այսքան հայրենազրկված ժողովուրդ ուզում է ապրել իր տարածքում: Դրա նախադեպը կա: Երբ հրեաներն ուզեցին ստեղծել պետություն, նրանք հավաքեցին ստորագրություններ, իմիջիայլոց՝ մեծ մասը նաև աֆրիկյան ցեղերի ներկայացուցիչներից, և այդպես իրենց պետությունն ստեղծեցին»: Հարցին, թե ինչ կարգավիճակ ունի կառույցը՝ ՀԿ է, քաղաքացիական նախաձեռնություն, թե այլ բան, պատասխանեց, որ իրենք «ժողովուրդ են». «Ճանաչված պետություն ենք, եթե վերցնենք Սևրի դաշնագիրը՝ 10 օգոստոսի 1920, բայց դրանից առաջ մենք ճանաչվել ենք 1917 թվականի դեկտեմբերի 29, որով Ռուսաստանը ճանաչեց Տաճկահայաստանի ինքնորոշման իրավունքը մինչ իսկ անկախացումը»:
«Ինչո՞վ է զբաղվում «պետությունը»՝ նախագահով, կառավարությունով և 64 պատգամավորներով» հարցը հետևյալ պատասխանն ստացավ: «ՄԱԿ-ում կա բնիկ ժողովուրդների բաժին, որտեղ մենք ճանաչված ենք որպես բնիկ ժողովուրդ, և մեր աշխատանքը ՄԱԿ-ում մեր իրավունքները ներկայացնելն է՝ ինքնորոշման իրավունք, ինքնակառավարման մեխանիզմները գործի դնելով պաշտպանել մեր ժողովրդի մշակույթը, լեզուն, գենետիկ ռեսուրսները»: Աբրահամյանը պատասխանում է, որ տարածքային հարցը նույնպես դրված է: «Այդ տարածքի տերերը մենք ենք»,- ասում է նա Հայաստան պետության 4 նահանգների մասին՝ Բիթլիս, Տրապիզոն, Վան , Էրզրում: Որպես կոնկրետ «տարածքային» հարցի օրինակ՝ նա բերում է Բաքու-Ջեյհան նավթամուղի խնդիրը: «Այսօր մեր տարածքում՝ Արևմտյան Հայաստանի, անցնում է նավթի Բաքու-Ջեյհան ուղին, և Թուրքիան որպես պետություն եթե ստանում է գումարներ, դրանք անօրինական են»: «Ի՞նչ մեխանիզմով եք այն լուծելու» հարցին պատասխանում է՝ տարբեր մեխանիզմներով: Ֆիդայական տոնայնությամբ խոսող Արմենակ Աբրահամյանը «ժողովրդի» մեջ չի ներառում ՀՀ քաղաքացիներին։ Սրանց խնդիրներով զբաղվում է մեր պետությունը: Իսկ մյուս հայերը պետություն չունեն, տեղաբնիկներ են, և նրանց հարցերը ՄԱԿ-ում բարձրացնելու է Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհուրդը: Նպատակը վեհ է և կարևոր, բայց, մեր տեղեկություններով, Արմենակ Աբրահամյանի կազմակերպությունը, որը նոր-նոր է ճանաչում ստանում, արդեն հասցրել է մեկ անգամ պառակտվել:
Տարաձայնություններ են առաջացել Արմենակ Աբրահամյանի և վտարանդի կառավարության «պատգամավոր» Կարեն Միքայելյանի միջև: Դրանք վերաբերում էին, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի քաղաքացիների անձնագրերի հարցին: Կարեն Միքայելյանը գնացել էր Թուրքիա, պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի իշխանությունների հետ, որպեսզի թուրքական քաղաքացիություն տան Արևմտյան Հայաստանում արմատ ունեցող բոլոր հայերին: Այսկերպ հայերի պահանջատիրության հարցը փակված կհամարվեր: Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ևս մի քանի անգամ խոսեց հայերին թուրքական անձնագրեր տալու մասին, ինչը ձեռնտու է իրենց՝ որպես պոպուլիստական քայլ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Այսպես են մտածել Արմենակ Աբրահամյանի կազմակերպությունում, և սա էր պատճառը, որ Կարեն Միքայելյանն առանձնացավ: Մեր տվյալներով, նա շատ ավելի ճարպիկ է և կարողանում է գումարային հարցեր լուծել: Իսկ Արմենակ Աբրահամյանի «Վտարանդի կառավարությունը», հակառակը, ֆինանսական խնդիրներ ունի: Այդ է վկայում «Արևմտյան Հայաստանի» պաշտոնական կայք-էջի՝ «Ավետիս»-ի ֆինանսական վիճակը, որի խմբագիրը գրող Բակուր Կարապետյանն է, որն «Արևմտյան Հայաստանի» կառավարության անդամներից է: Այս կայքը վերջերս է հայտնվել: Մեծ ծրագրեր ուներ, պատրաստվում էր սփռվել 4 լեզվով, բայց, Բակուր Կարապետյանի խոսքով, շուտով կփակվի միջոցների բացակայության պատճառով: Բացել «Արևմտյան Հայաստանի» խոհանոցը՝ Բակուր Կարապետյանը չցանկացավ, սակայն կազմակերպության ֆինանսական վատ վիճակից արդեն կարելի է հասկանալ, որ աշխարհասփյուռ հայությունը, չգիտես ինչու, հրաժարվում է ֆինանսապես աջակցել հայանպաստ այս նախաձեռնությանը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.