Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը եթե բիզնես է, ապա վաճառվել է Ղարաբաղը: Այս մասին անցյալ տարվա նոյեմբերի դեպքերի գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
Ռուսաստանը, թույլ չտալով Հայաստանին ստորագրել եվրոասոցացման պայմանագիրը, մեկուսացրել է Հայաստանն ու զրկել երկիրը միջազգային, մասնավորապես՝ եվրոպական քաղաքական աջակցությունից:
Քաղաքական մեկուսացման մաս է կազմում նաև ԵՎՐԱԶԵՍ-ի գործընթացը: Դիվերսանտների բացահայտումը, ըստ Շ.Հարությունյանի, նպատակ ունի քողարկել Մոսկվայից Հայաստան գործուղված իրական դիվերսանտներին: Շանթ Հարությունյանն այս ընդհանուր շղթայի մեջ է դիտում նաև գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը:
Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը հայտարարեց, որ գործով ամբաստանյալները քաղաքական հալածյալներ են և գտնվում են գերության մեջ: Իրենք Գարեգին Նժդեհի գաղափարակիցներ են, դուրս են եկել արժեքների հեղափոխության՝ փրկելու համար կործանման եզրին հայտնված երկիրն ու ժողովրդին:
Ամբաստանյալ Սևակ Մնացականյանը խոսեց արդարության ու անարդարության մասին, մասնավորապես՝ մարդկանց շահագործման մասին. մարդիկ շահագործվում են ոչ միայն տարվա 11 ամիսներին, այլև՝ արձակուրդի ընթացքում և «պետությունը ոչ մի բան չի անում դրա դեմ»: «Քանի դեռ կա անտարբերություն, Հայաստանում լինելու է անարդարություն»,- ասաց նա:
«Երեկ Վոլոդյա Ավետիսյանը, այսօր՝ մենք, իսկ վաղը դատապարտվելու է ժողովուրդը»: Ամբաստանյալը քննադատություն հնչեցրեց «փուչիկ» հանդիսացող ազգային մտավորականության հասցեին, որը կրիայի պես փակվել է իր պատյանի մեջ՝ այն դարձնելով միաժամանակ իր ծննդավայրն ու գերեզմանը: Այսպես շարունակվելու դեպքում 22-րդ դարը կլինի առանց հայ տեսակի ու առանց պետականության:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը պահանջեց, որպեսզի իրենց նկատմամբ դադարեցվի «քրեական հետապնդումը» և պատասխանատվության ենթարկվի «սրբապիղծ կառավարությունը»:
Այսօրվա դատական նիստում ավարտվեց նախորդ դատական նիստում սկսված տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը:
Դատարանում հրապարակված նրա նախաքննական ցուցմունքում մասնավորապես նշվում էր, որ Շահեն Հարությունյանն իրեն բարձրախոսով հարվածել է, ինքն ուժեղ ցավ ու գլխապտույտ է ունեցել, ապա հետապնդել է Շահենին ու բռնել: Ըստ տուժողի՝ ինքը հետագայում է իմացել, որ Շահենն անչափահաս է:
Պաշտպանական կողմը բարձրացրեց նախաքննական ու դատաքննական ցուցմունքների՝ տեսանյութին անհամապատասխանության հարցը: Այն հարցին, թե դրանցից որն է հավաստի համարում, տուժողը հայտարարեց՝ մեկը մյուսին չի հակասում:
Այսօր դատարանն ավարտեց նաև տուժող ոստիկան Պետրոս Հայրապետյանի հարցաքննությունը: Նա դեպքերի ընթացքում ստացել է հարված քունքի շրջանում ու շուրջ մեկ շաբաթ գտնվել հիվանդանոցում:
Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն դատակոչի ցուցակով հաջորդ 4 տուժողները:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.